Կայացավ երիտասարդական՝ «Նոր սկիզբ» համաժողովը

Nor skizb

Հունվարի 9-ին մեկնարկեց «Վերնատուն» եկեղեցու երիտասարդական 6-րդ համաժողովը՝ «Նոր սկիզբ» խորագրով:
Համաժողովի մեկնարկը տրվեց հրաշալի և օրհնյալ փառաբանությամբ: Համաժողովի առաջին խոսնակը «Վերնատուն» եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանն էր, ով խոսեց այսպիսի թեմա՝ «Դու Աստծո ընտրյալն ես»՝ մեջբերելով օրինակներ Աստվածաշնչյան օրինակներ դատավորների մասին:

Հունվարի 9-ին մեկնարկեց «Վերնատուն» եկեղեցու երիտասարդական 6-րդ համաժողովը՝ «Նոր սկիզբ» խորագրով: Դատավորաց 13:2-5-ը խոսում է այն մասին, որ Սամփսոնն Աստծո ընտրյալն էր, Աստված նրան ընտրել էր որպես ուխտավոր, սակայն նա չկարողացավ ամբողջությամբ իրագործել Աստծո կամքն իր կյանքում: Սամփսոնին խանգարեց մեղքն ու իր ցանկասիրությունները:

«Սամփսոն գործում էր, սպանում էր փղշտացիներին, սակայն Աստծո համար ոչ թե հրաշքներն ու գործերն են կարևոր, այլ սրբության կյանքը: Աստծո ընտրյալը պետք է սրբության կյանք ապրի: Սամփսոնը դիակի միջից մեղր հանեց, կերավ ու տվեց նաև իր ծնողներին, մինչդեռ Աստծո Ուխտավորը չպետք է դիպչեր դիակի: Դիակը մեր հին կյանքն է, որ հաճախ իր մեջ թվացյալ քաղցրություններ է պարունակում և փորձում է վերադարձնել մեզ դրան, սակայն ուշադիր եղիր, որ երբեք չվերադառնաս քո նախկին մեղավոր կյանքին: Դրանից հետո Սամփսոնը գնաց անառակ կնոջ մոտ: Զգո՛ւյշ եղեք, մեղքը մեղք է ծնում, և դրա հետևանքը լինում է մահ»,- նշեց հովիվն ու քաջալերեց երիտասարդներին ապրել սրբության կյանք և մնալ Աստծո ծրագրերի, Աստծո կամքի մեջ ամեն ժամանակ, որովհետև Աստված ուզում է գործել մեր միջոցով:

Երկրորդ խոսնակը կորեացի միսիոներ Ստեֆան Բաեկն էր, ով խոսեց այն մասին, որ «Աշխարհը մեր կարիքն ունի»:

Հունվարի 9-ին մեկնարկեց «Վերնատուն» եկեղեցու երիտասարդական 6-րդ համաժողովը՝ «Նոր սկիզբ» խորագրով: «Շատ լավ է ունենալ տարեսկզբյան որոշումներ, նպատակներ, սակայն դրանք պետք է գործի դնել, այլապես ցանկացած լավ որոշում ու լավ նպատակ անիմաստ է առանց գործողությունների: Դու տա՞ք ես, սա՞ռը, թե՞ գաղջ վիճակում ես: Սկսիր քո սրտից և գործի դիր այն ամենը, ինչ ասում է քեզ Աստվածաշունչը:

Շատերն այսօր սխալ են ներկայացնում Քրիստոսին և հոգևոր կյանքը՝ խոսելով միայն օրհնություններից ու բարգավաճումից: Ես չէի ցանկանա, որ ուք Հիսուսին նայեք պարզապես որպես օրհնությունների աղբյուր: Այո՛, Աստված օրհնում է մեզ, սակայն դա մեր նպատակակետը չպետք է լինի: Մեր նպատակակետը պետք է լինի Գործք 1:8-ը՝ Դուք զորություն կառնեք և իմ վկաները կլինեք… Սա պետք է լինի յուրաքանչյուրիս նպատակակետն ու ձգտումը՝ լցվել Սուրբ Հոգով և պատմել Նրա մասին:

Ես սիրում եմ հայերին ու Հայաստանը, և գիտեմ, որ դուք խելացի և յուրահատուկ ազգ եք: Գիտեմ ձեր ազգի, մշակույթի մասին, գիտեմ, թե ինչպես է Աստված սիրել ու պահպանել այս երկիրը, հավատում եմ, որ Աստված այս երկիրը պահել է որպես միսիոներական երկիր: Աշխարհի ամեն մի անկյունում կարող եք հայեր գտնել, ինչո՞ւ են հայերն այսպես ցրված ամբողջ աշխարհով. որովետև Աստված ուզում է գործածել հայերին որպես միսիոներներ»:

Կայացավ երիտասարդական՝ «Նոր սկիզբ» համաժողովըԸնդմիջումից հետո երիտասարդների հովիվ Արտավազդ Թադևոսյանը ներկայացրեց 2016 թ-ի Վերնատան երիտասարդների տեսիլքը, նպատակները, առաջարկները, որ որոշվել էին եկեղեցու երիտասարդական խորհրդի կողմից. 1. այս տարի գոնե մեկ անգամ ամբողջությամբ կարդալ Աստվածաշունչը, 2. ունենալ ակտիվ մասնակցություն հավաքույթներին և եկեղեցական կյանքին, 3. դեմ կանգնել գայթակղություններին և ունենալ հաղթական տարի՝ կարևորելով շարունակական աղոթքը: Քաջալերվեց երիտասարդներին ունենալ աղոթք առավոտյան 07:00-08:30 ընկած ժամանակահատվածում: Եվս երկու նպատակ՝ 4. մեկ հոգի ճանաչի Քրիստոսին իմ միջոցով, ու նաև 5. այս տարի հասկանամ կոչումս ու տեղս Քրիստոսի եկեղեցու մեջ:

Հունվարի 9-ին մեկնարկեց «Վերնատուն» եկեղեցու երիտասարդական 6-րդ համաժողովը՝ «Նոր սկիզբ» խորագրով: Երրորդ պատգամաբերը Արթուր Աղեկյանն էր: Նա խոսեց այսպիսի թեմա՝ «Դու քո ճիշտ տեղում ես»: «Այո՛, կարող են գալ կասկածներ, սակայն մի՛ շփոթվիր, երբեք թույլ մի տուր շփոթմունքներին ու կասկածներին անհանգստացնել քեզ: Ուրախացիր քո Աստծով, որովհետև դու գտել ես ամենակարևոր գանձը:

Հակառակորդը միշտ փորձում է թուլացնել, խանգարել, խոչընդոտել, իսկ Աստված բարձրացնում է ու քաջալերում: Տեղ չտաս չարի ստերին ու մոլորություններին, երբեք չկասկածես Քրիստոսի ճշմարտացիության և կենդանության վրա:

Ա Կորնթ. 6:20 –Որովհետև մեծ գնով գնվեցաք, ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում… Դու գնվել ես մեծ գնով, քո արժեքը որոշվում է ըստ այն գնի, ինչ վճարվել է քեզ համար, իսկ քեզ համար վճարվել է շատ թանկ գին: Քեզ կանչել է ինքը՝ երկնքի ու երկրի Արարիչը: Արդյոք քո պահվածքից, քո կյանքից երևո՞ւմ է, որ դու կանչված ես Նրա կողմից՝ հատուկ նպատակի համար»:

Կայացավ երիտասարդական՝ «Նոր սկիզբ» համաժողովըՎերջին պատգամաբերը Արտավազդ Թադևոսյանն էր, ով խոսեց այսպիսի թեմայով. «Փրկիչ, բայց ոչ Տեր»:

«Շատերն են այսօր ուզում, որ Աստված լինի իրենց Փրկիչը, բայց ոչ Տերը, այսինքն՝ իրենք ունենան փրկություն, սակայն ապրեն իրենց ուզած կյանքով, Աստված իրենց Տերը չլինի: Աստված Հովնանին պատվիրեց գնալ և քարոզել Նինվեում, սակայն Հովնանը փախավ և չէր ուզում հնազանդվել:

Հաճախ ենք ասում՝ Տեր, դու ինձ փրկիր, ներիր իմ մեղքերը, բայց ես չեմ կարող ամբողջությամբ անել Քո ասածները: Փրկիր իմ անձը, բայց թող ապրեմ իմ ուզած կերպով: Դու պետք է հնազանդվես Աստծուն, եթե անգամ դեռևս ամբողջությամբ չես ընկալում Նրա ասածները, եթե անգամ ամբողջությամբ չես կարողանում բացատրություններ գտնել: Եթե դու ընտրել ես Նրան որպես քեզ Տեր ու Փրկիչ, Նա կփրկի քեզ, այո՛, բայց արդյո՞ք դու պատրաստ ես ընդունել Նրան որպես Տեր:

Աստվածաշունչը խոսում է հնազանդության մասին՝ ասելով. «Հնազանդությունը զոհից աղեկ է…»: Եթե ընդունում ես Նրան որպես Տեր, ապա պետք է ունենաս կատարյալ հնազանդություն՝ մի կողմ թողնելով համոզմունքներդ, փորձառությունդ, գիտությունդ, որովհետև դրանք կարող են երբեմն խանգարել քեզ՝ ուղղակիորեն հնազանդվելու Աստծուն: Աստված ուզում է գործել մեր միջոցով, տալ պարգևներ, բժշկություններ ու հրաշքներ անի, սակայն այդ ամենի համար մենք պետք է համաձայն լինենք գին վճարել. մենք պետք է անվերապահորեն ընդունենք նրան որպես Տեր: Հուդան դավաճանեց ու մատնեց Հիսուսին, որովհետև Նրան չէր ընդունում որպես Տեր: Դու կարող ես իմանալ Հիսուսին, ճանաչել Նրան, սակայն կարևոր է, որ ամեն բանիզ զատ ընդունես Նրան որպես Տեր»:

Համաժողովն ավարտվեց հզոր փառաբանությամբ և երկրպագությամբ:

Վստահ ենք, որ համաժողովը կարևոր ազդակ էր ներկա յուրաքանչյուր երիտասարդի համար՝ նորովի փնտրելու Աստծուն, նորովի հնազանդվելու և նորովի պաշտելու… «Հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ»  (Բ Կորնթ. 5:17):

Կայացավ երիտասարդական՝ «Նոր սկիզբ» համաժողովը

129 դիտում