«Հավատարմության խոստում» (ֆիլմ)

49313-Vow-To-Cherish-Small-POSTER2

Ֆիլմը ներկայացնում է մի ամուսնական զույգի պատմություն: Հավատարիմ ամուսինը չի լքում կնոջը, երբ նա ծանր հիվանդանում է և հետզհետե սկսում կորցնել հիշողությունն ու բանականությունը:

Շատ ծանոթներ, նույնիսկ հարազատ եղբայրը խորհուրդ են տալիս ծերանոց տեղափոխել վերջինիս, ուր նրա մասին հոգ կտանեն մասնագետները: Սակայն ամուսինն այնքան էր սիրում կնոջը, որ որոշում է անձամբ խնամել նրան, որքան էլ դա դժվար լինի՝ հրաժարվելով մինչ այդ իր համար բավական թանկ գին ունեցող շատ բաներից:

Հիշելով ամուսնության ուխտ կնքելու պահին միմյանց տված խոստումը՝ նա որոշում է կայացնում հավատարիմ մնալ կնոջը մինչև վերջ:

Ռեժիսոր՝ Ջոն Շմիդտ:

Դերերում՝ Բարբարա Բեբկոկ, Կեն Հովարդ, Օսսի Դևիս, Դոննա Բալլոկ և այլք:

51 դիտում