Ուշադիր եղիր, թե ինչ ես լսում. Արտավազդ Թադևոսյան

CUSTOMER-ENGAGEMENT

«Արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք. Ոչ թե ինչպես անխելքներ» (Եփեսացիս 5:15):

Ուշադիր լինելու կարիք բոլորս ունենք: Եթե մենք հոգևոր ենք և մեր ձգտումները աշխարհի ձգտումներից առավել են, ապա մենք ավելի ուշադիր պետք է լինենք: Այս աշխարհը ամեն բան կանի, որ մեզ իր նման դարձնի, այն հակառակ է և մենք տաբերենք նրանից: Դրա համար ես և դու առավել ուշադիր պետք է լինենք:

Կարևոր է ուշադիր լինել, թե ինչ ենք լսում:

«Եվ ասաց նրանց. Տեսեք՝ ինչ եք լսում, ինչ չափով, որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի, և կավելանա ձեզ լսողներիդ» (Մարկոս 4:24)։

Ինչպես որ լսում ենք, այն թույլ է տալիս, որ այդ ձևով չափենք, հավատանք, ապրենք ու գործենք: Ուշադիր լինենք, թե ինչ ենք լսում, որ չպակասենք:

Շատ անգամներ մենք ասում ենք, որ տեղ չենք տալիս մեր լսածներին, բայց հաճախ թույլ ենք տալիս, որ մարդիկ մեզ մոտ բամբասեն կամ չարախոսեն: Ինչ որ լսում ենք, այն մի օր մեր կյանքում տեղ է գտնելու: Ինչ որ լսում ու ընդունում ենք, այն էլ դուրս ենք հանում մեր միջից:

Ուզում ենք լինել ուժեղ, պայքարել մեղքի դեմ, բայց չենք կարողանում, որովհետև տեղ ենք տվել վատ խոսքեր լսելուն և չենք լսել լավը:

Եթե Սուրբ Գիրքը մեզ որևէ բան է սովորեցնում, ուրեմն դրա հակառակը սխալ է: Ինչին, որ մենք տեղ ենք տալիս լսելու, մեզ կարող է հոգևորապես հարստացնել, նաև աղքատեցնել:

«Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ» (Հայտնություն 3:20)։

Եթե չլսես Քրիստոսի ձայնը դու չես կարող բացել սրտիդ դուռը, Նա ամեն օր խոսում է և ով լսում է բացում է:

Հավատքը լսելուց է և լսելը Աստծո խոսքից: Մեզ պետք է լսել Աստծո ձայնը, որպեսզի ի վիճակի լինենք բաղդատել լավը վատից և ունենանք ուժի ու զորության աղբյուր:

53 դիտում