Ուզո՞ւմ ես լինել հաջողված աշակերտ.Անդրեաս Բերգլեսովը՝ երիտասարդաց ժողովին

DSCF0709-cover

Հունվարի 16-ին Երևանի ԱՀՔ «Վերնատուն» եկեղեցու երիտասարդաց ժողովին հյուրն էր Գերմանիայից հովիվ Անդրեաս Բերգլեսովը, ով տարիներ առաջ ավտովթարի ժամանակ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ արձանագրվել էր նրա մահը: Սակայն 5 ժամ անց եղբոր սիրտը դարձյալ սկսում է բաբախել…

«Ես երկնքում անցկացրի 5 ժամ. այդ ընթացքում կնոջս արդեն կանչել էին հիվանդանոց՝  ճանաչելու իմ  մարմինը, սակայն այդ մասին ավելի մանրամասն ես կպատմեմ վաղը: Այսօր երբեմն մարդիկ ասում են՝ իսկ ո՞վ կա, որ վերադարձած լինի այնտեղից, և ես ժպիտով ասում եմ՝ դուք ճիշտ հասցեով եք եկել: Մեզանից ովքե՞ր են ուզում լինել հաջողակ աշակերտ: Երիտասարդներ, ձեր կյանքը նոր է սկսվում և դուք ուզում եք շատ բաների հասնեք: Ես իմ երեխաներին ևս հարցնում եմ՝ դուք ուզո՞ւմ եք, որ ձեր կյանքը լավ դասավորվի: Իսկ ի՞նչ է դրա համար պետք: Գիտեք, վատ է, երբ մարդը կամ ծառայողը հասնում  ինչ-որ բանի ու կանգ առնում, դադարում առաջ գնալ: Մենք միշտ պետք է մտածենք առաջ գնալու մասին:

Ովքե՞ր են ուզում լինել հաջողված աշակերտ.Անդրեաս Բերգլեսովը՝ երիտասարդաց ժողովինՀիսուսը, երբ քայլում էր երկրի վրա, նա շարունակ սովորեցնում էր, և աշակերտները կարողանում էին լսել Նրա ձայնը: Աշակերտ լինելու համար ամենակարևոր բաներից մեկը Նրա ձայնը լսելն է: Մենք հաճախ լսում ենք շատ ձայներ՝ բարեկամների, ընկերների, մեր խղճի… և սկսում է պայքար՝ ո՞ւմ ձայնը լսել: Սիրելինե՛ր, սովորեք լսել Հիսուսի ձայնը և կարևորել այն մյուս ձայներից:

Ծովի ափին Հիսուսը ասաց Պետրոսին՝ վերցրու ցանցը և գցիր ծովը: Պատկերացնո՞ւմ եք՝ Պետրոսն ի՞նչ կմտածեր այդ մասին. նա ձկնորս էր տարիներ շարունակ և շատ լավ գիտեր ձկնորսության բոլոր օրենքները, նա այդ հարցում մասնագետ էր: Եվ այդ մասնագետին Հիսուսը խորհուրդ է տալիս անել ինչ-որ բան ձկնորսության հետ կապված: Նա փորձեց հակառակվել՝ ասելով, որ ամբողջ գիշեր իրենք չարչարվել են: Գուցե նա ասում էր՝ Հիսո՛ւս, դու լավ ուսուցիչ ես, բայց ձուկ բռնելը թող ինձ, ես դրա մասնագետն եմ, ու եթե հիմա դարձյալ ցանցը գցեմ ու ձուկ չբռնեմ, ծիծաղի առարկա կդառնամ այս մարդկանց մոտ: Երբեմն մենք վախենում ենք, թե Հիսուսը մեզ այնպիսի իրավիճակում կդնի, որ ծիծաղի առարկա կդառնանք:

Ովքե՞ր են ուզում լինել հաջողված աշակերտ.Անդրեաս Բերգլեսովը՝ երիտասարդաց ժողովինՄի օր պաշտամունքի ժամանակ մի հիվանդ տատիկ էր եկել, և փառաբանության ընթացքում Աստված խոսեց ինձ հետ ու ասաց՝ հենց հիմա աղոթիր այդ տատիկի համար: Փորձեցի հակառակվել. «Ախր հիմա ժամանակը չի, մենք հիվանդների համար վերջում ենք աղոթում»: Հետո մեկ այլ միտք սկսեց անհանգստացնել ինձ. «Հիմա եթե ես կանգնեցնեմ ծառայությունը և սկսեմ աղոթելը, ու հանկարծ ոչինչ տեղի չունենա. ի՞նչ կմտածեն մարդիկ իմ մասին»: Երրորդ անգամ Աստված նույն բանն ասաց, ու այլևս չէի կարող չհնազանդվել: Ես վերցրի բարձրախոսն ու կանգնեցրի ծառայությունը՝ ասելով, որ հիմա պիտի աղոթենք այդ տատիկի համար: Շատ լարված պահ էր ինձ համար: Երբ երկու հոգի այդ տատիկին մի կերպ առաջ բերեցին, ես մոտեցա ու սկսեցի աղոթել, հետո ասացի՝ տատիկ, Հիսուսի անունով վեր կաց ու քայլիր: Նա ցավից ոտքը չէր կարողանում դնել գետնին ու նրան գրկած էին բերել եկեղեցի: Աչքերս բացեցի ու տեսա, որ տատիկը վազում է դահլիճով… Ուզո՞ւմ ես Հիսուսի հաջողակ աշակերտը լինել, լսի՛ր Հիսուսի ձայնը, և հնազանդվի՛ր այդ ձայնին:  Մենք պետք է սովորենք հնազանդվել Նրա ձայնին: Երբ որ Պետրոսը լսեց ու հնազանդվեց Հիսուսի ձայնին, հրաշք տեղի ունեցավ. ձկներով լցվեցին երկու մեծ նավերը. դա հնազանդության պտուղն էր: Այո՛, դա միշտ չի, որ հեշտ է, գուցե դա չտեղավորվի մեր տրամաբանության ու լոգիկայի մեջ, սակայն մենք պետք է սովորենք հնազանդվել Նրա ձայնին:

Ովքե՞ր են ուզում լինել հաջողված աշակերտ.Անդրեաս Բերգլեսովը՝ երիտասարդաց ժողովինՊետրոսը երբեք այդքան ձուկ միանգամից չէր որսացել, ու նա հասկացավ, որ այստեղ հրաշք է տեղի ունեցել. Պետրոսը վախեցավ, և նա ամբողջ փառքը տվեց Հիսուսին: Սա հաջողության հասնելու երրորդ պատգամն է՝ տուր ամեն փառքը Հիսուսին: Ես գիտեմ շատ լավ մարդկանց, ովքեր Հիսուսի արած գործերով հպարտացել են ու ընկել: Կարող է Աստված գործել ձեր միջոցով, սակայն փառքը Նրանն է:

Եվ չորրորդ բանը, որ կարող ենք սովորել, Հիսուսի խոստումն էր Պետրոսին. այսուհետ դու մարդկանց որսորդ կլինես:  Ով էլ որ դու լինես՝ հաջողակ գործածար, թե շատ խելացի ուսանող, հիշիր, որ մեր առաջադրանքը մարդկանց փրկելն է. ու եթե քո ամբողջ կյանքում դու երբեք չես դարձել որևէ մեկի փրկության պատճառը, ուրեմն՝ ինչ-որ բան սխալ է… Աստված հարցնելու է քեզ՝ ի՞նչ ես արել քո ունեցած տաղանդների ու շնորհների հետ:

Վերջին բանը, որ պետք է լինել հաջողակ աշակերտ, սա է. աշակերտները թողեցին ամեն բան ու հետևեցին Հիսուսին: Պետրոսը չէր կարող գնալ Հիսուսի ետևից՝ չթողնելով իր նավակը: Ի՞նչ ես այսօր պահել քեզ մոտ, ի՞նչ ես քարշ տալիս քո հետևից. գուցե դա մեղք է, գուցե ինչ-որ բան, որ Աստծուն անհաճելի է, թող այդ ամենը, այլապես երկար չես գնա Հիսուսի հետևից:

Ովքե՞ր են ուզում լինել հաջողված աշակերտ.Անդրեաս Բերգլեսովը՝ երիտասարդաց ժողովին

Ովքե՞ր են ուզում լինել հաջողված աշակերտ.Անդրեաս Բերգլեսովը՝ երիտասարդաց ժողովին Ովքե՞ր են ուզում լինել հաջողված աշակերտ.Անդրեաս Բերգլեսովը՝ երիտասարդաց ժողովին

Հիշեցնենք, որ եղբայրը Վերնատուն եկեղեցում իր վկայությամբ և պատգամով կկիսվի նաև հունվարի 17-ին՝ առավոտյան 10:00-ի կիրակնօրյա ժողովին և 18:00-ին՝ Սուրբ Ծննդյան միջոցառմանը:

 

165 դիտում