Վեր բարձրացրեք ձեր աչքերը և նայեք. Արտավազդ Թադևոսյան

sunset-over-beautiful-landscape-of-iceland

«Վեր բարձրացրեք ձեր աչքերը և նայեցեք, ո՞վ է ստեղծել սրանց. նրանց զորքերը թվով հանողը, որ նրանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանությամբ և սաստիկ զորությամբ. Մեկը չի կորչիլ» (Եսայա 40:26)։

Նայիր շուրջդ ու տես, թե որքան գեղեցիկ է այն ամենը, ինչ Աստված ստեղծել է: Ամեն լավ բան Աստված է ստեղծել:

Երկիրը այնքան գեղեցիկ է ստեղծված, ամեն բան իր հունով գնում է և որևէ բան Աստծո հրամանից դուրս չի գալիս: Աստված առանձնացրեց ցամաքը ջրից և պահում է այդպես: Նրա խոսքը զորություն, իշխանություն ունի ամեն ինչի և ամեն մեկի վրա:

Հակառակորդի գործելակերպը տարբեր է, բայց Աստված իշխնությություն ունի նաև նրա վրա: Մեր ստեղծիչը այնքան հզոր է, ամեն բան նրա ձեռքերի մեջ է, Նա հրաշալի Աստված է:

Ի՞նչը կարող է քեզ խանգարել, որ իրականանա քո նպատակը:

Խանգարող հանգամանքները շատ են: Դու ասում ես չեմ կարող, բայց Աստված ասում է քեզ, որ դու ամեն բան կարող ես, եթե քո զորության աղբյուրը Քրիստոսն է: Եթե չես կարողանում, ուրեմն քո զորության աղբյուրը ամենակարող Աստված չէ:

Աստված պահում է, զորացնում է: Նա հավատարիմ է իր խոսքին: Քո կյանքի յուրաքանչուր բարի և ճիշտ քայլի մեջ, նա քո կողքին է, լինի դա փոքր, թե մեծ:

Մի′ ասա, թե հնարավոր չէ. հնարավոր բաները մի դարձրու անհնարին, այլ թույլ տուր, որ Աստված գործի քո մեջ ու քո միջոցով:

Վեր բարձրացրու աչքերդ և նայիր, թե ինչեր է ստեղծել Աստված, մի՞ թե նրա համար որևէ դժվար բան կարող է լինել:

 

25 դիտում