Ի՞նչ է կյանքը քեզ համար. Արտավազդ Թադևոսյան

Businessman holding Question mark on the hill

Մաթևոս ավետարանի 21:33-44 համարներում գրված է մի առակ, որը խոսում է Աստծո ծրագրի մասին: Աստված ուղարկեց իր որդուն, որ մահանա և հարություն առնի և հաղթի մեղքին ու հիմնաքար լինի եկեղեցու համար:

Ինչպես որ հրեաները համարվում էին Աստծո ժողովուրդ իրենց երկրում, այդպես էլ մենք էլ մեզ տրված հատվածում համարվում ենք Աստծո ժողովուրդ: Այս օրերին ինչ որ կատարվում է աշխարհում աղետալի է: Ի՞նչ պետք է անի եկեղեցին այս իրավիճակում:

Աստծո ակնկալիքը եկեղեցուց շատ մեծ է: Այս օրերի ընթացքում Աստծուն պետք են նվիրված մարդիկ: Մենք պետք է սկսենք ավելի շատ աղոթել աշխարհի խաղաղության համար: Հիմա ավելի քան երբևէ, կա աղոթքի կարիք աշխարհի համար:

Եթե դու ապրում ես հենց այս ժամանակահատվածում, իմացիր որ պատահական չի քո ապրելը: Այս առակի ճշմարտության միջոցով մենք փրկություն ունեցանք:  Աստված ընտրել է մարդկանց, ովքեր մշակներ են:

Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված, ոչ թե մենք ընտրեցինք, այլ Աստված մեզ ընտրեց: Աստված ընտրեց մեզ, որ փրկություն ունենանք, բայց սրանով չի սահմանափակվում Նրա գործը:

Աստծո ընտրությունը պատահական չէ, նա հատուկ ընտրել է քեզ իր գործի համար: Ինչպե՞ս ես դու նայում կյանքին. կյանքը այն չէ, ինչ մենք տեսնում ենք, այլ իրական կյանքը Աստծո մեջ է, Աստծո պատրասածն է կայնքը, Նրա ծրագիրը ու ամեն քայլերը: Կյանքը Աստծո մեջ է և բխում է նրանից: Իսկ ո՞րն է քո դերը կյանքում:

Կյանքը այն է, որ Տերն է ստեղծել` կամեցել ու տվել մեզ: Ի՞նչ է կյանքը հենց քեզ համար: Արդյո՞ք քո կյանքը սա է, որ անես Աստծո կամքը: Նա դրել է քեզ իր այգում, որպես մշակ: Նա ընտերել է քեզ և ուզում է, որ դու պտղաբեր լինես իր այգում:

Հիշի′ր, չկա որևէ բան, որ մեզ հեռացնի Աստծուց ու Նրա ծրագրից: Եթե Աստված կամենում է, որ իր կամքը իրականանա, ոչ ոք չի կարող խանգարել, այլ միայն մարդը, ամեն մեկը իր համար, քանի որ մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով ու ազատ կամքով:

 

 

38 դիտում