Անդրեաս Բերգլեսովի կյանքի վկայությունը. 17.01.2016 (տեսագրություն)

DSCF0874 (1)

2016 թ. հունվարի 17-ին Երևանի «Վերնատուն» եկեղեցում իր կյանքի վկայությամբ կիսվեց Գերմանիայից ժամանած հովիվ Անդրեաս Բերգլեսովը, ով տարիներ առաջ ավտովթարի հետևանքով մահացել էր, սակայն ժամեր անց հոգին նորից վերադարձել էր իր մարմին՝ ապշեցնելով բոլորին:

«Երբ սիրտս կանգ առավ ու հոգիս դուրս եկավ մարմնիցս, ես վերևից տեսնում էի, թե ինչպես են բժիշկները պայքարում իմ կյանքի համար, զարմանալի է, սակայն ես չէի ուզում այլևս հետ վերադառնալ…»,- պատմում էր հովիվն ու նաև ավելացնում, թե ինչպես է այցելել երկինք, լսել երկնային փառաբանություն և թե ինչպես է Աստված նրան նորից կենդանություն պարգևել:

«Իմ առաքելությունը կայանում է նրանում, որ պատմեմ մարդկանց Աստծո և նրա գործած հրաշքի մասին, որ հնարավորինս շատ մարդ լայն ու դժոխք գնացող ճանապարհից տեղափոխվի ու սկսի քայլել նեղ, բայց երկինք տանող ճանապարհով»

226 դիտում