Իմացիր քո տեղը Քրիստոսում. Էդուարդ Հարությունյան

580ec6e22c8909e49df20c679c74d1c3_XL

«Արդ հաստատ կանգնեք ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված, և արդարության զրահը հագած» (Եփեսացիս  6:14):

Որպեսզի զինվորը բանակում կարողանա ամեն բան ճիշտ կատարել նա առաջինը պետք է իմանա իր տեղը, սա ամեաառաջնային և կարևոր բանն է:

Սուրբ գիտքն ասում է, ուրեմն ձեր տեղը կանգնեք, որպեսզի մենք կարողանանք մեր տեղում կանգնել և ճիշտ կատարել մեր առաքելությունը`առաջին հերթին մենք պետք է իմանանք մեր տեղը, որից հետո ամուր կերպով պահենք այն:

Սուրբ Գիրքը ասում է, որ մենք Քրիստոսում շատ ավելի բարձր դիրք ունենք, քան թե աշխարհում ապրողները:

«Ամեն իշխանությունից և պետությունից և զորությունից և տերությունից վեր՝ և ամեն անունից վեր՝ որ անվանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլև այն հանդերձյալումը։ Եվ ամեն բան հնազանդեցրեց նրա ոտների տակ, և նրան գլուխ դրավ եկեղեցուն՝ բոլոր բաների վրա, Որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամենն ամենի մեջ լրացնում է» (Եփեսացիս 1:21-23)։

Եկեղեցին Քրիստոսի մարմինն է: Երկնքում և երկրի վրա ամեն բան գտնվում է Քրիստոսի ոտքերի տակ, Հիսուսը ամեն բանից վեր է. Սուրբ Գիրքը ցանկանում է մեզ ավելին սովորեցնել, որ մենք էլ Նրա մեջ հանդիսանալով Նրա մարմինն ու Նրա մարմնի անդամները ճիշտ նույն դիրքը ունենք Քրիստոսում: Քրիստոսը  ոչ թե մահացավ ու հարություն առավ, որ իշխանություն վերցնի իր համար, այլ Նա արդեն ուներ այդ իշխանությունը և Նա արեց դա ինձ և քեզ համար` հավատացողների համար, որպեսզի այն փառքն ու զորությունը որ Նա ուներ փոխանցվեր մեզ:

Հիսուսը եկավ աշխարհ որպես մարդ, վերցրեց իր վրա մեր մեղքը, ցավը, վիշտը, նեղությունը և խաչվեց` կրելով բոլոր նեղությունները, որ մենք այսօր կարող էինք կրել, ինչպես նաև հարություն առնելով համբարձվեց և մենք հիմա երկրի վրա ունենք ճիշտ նույն դիրքը, նույն զորությունն ու իրավունքը, ինչ ուներ Հիսուս մարդը:

Հիսուսը մարդացավ, որ մեզ հետ մեկանա, Նա եկավ և իշխանությունը բերեց ինձ և քեզ վրա, Քրիստոսը գալով հոգևոր իշխանություն տվեց մարդուն: Մենք կարող ենք դեմ կանգանել հակառակորդին և հաղթել նրան: Աստված այնքան հզոր է, որ անգամ մարդկային պարտությունը, թերությունը և սխալը փոխեց իր զորությումբ:

Աստված ուզում է, որ մեր ուշադրությունը կտրենք, այն ոչինչ բաներից, որ մեր ոտքերի տակ են: Ամեն բան Քիստոսի ոտքերի տակ է և դու Քրիստոսում ունես նույն դիրքը, Հիսուսը հենց դրա համար եկավ աշխարհ, որ մեկանաս նրա հետ և ունենաս հոգևոր իշխանություն:

Եթե զինվորը իր տեղում կանգնած  չէ, չի կարող հաղթություն ունենալ:

 

16 դիտում