Սպորտային ճամբար «Վերնատուն» եկեղեցում

1200

Փետրվարի 13-14-ին Երևանի «Վերնատուն» եկեղեցու սպորտային ծառայությունը կազմակերպել էր ձմեռային ճամբար-սեմինար: Երկօրյա կարճ ժամանակահատվածում սպորտային ծառայության անդամներն ու ծառայությամբ հետաքրքրվող մի քանի երիտասարդներ հնարավորություն ունեցան անցկացնել հրաշալի ժամանակ՝ համեմված ինչպես ձմեռային խաղերով ու ակտիվությամբ, այնպես էլ սպորտային ուսուցումներով, աղոթք-փառաբանությամբ և ավետարանչությամբ:

Երկու ուսուցումները՝ «Ի՞նչ է սպորտը» և «Թիմային ճիշտ աշխատանք», ներկաների համար մեկ անգամ ևս կարևորեցին սպորտային ծառայության արժեքն ու նշանակությունը՝ ցույց տալով աստվածաշնչյան հիմքեր ինչպես սպորտի, այնպես էլ թիմային աշխատանքի վերաբերյալ:

Սպորտային ճամբար «Վերնատուն» եկեղեցումԵրեկոյան հրաշալի աղոթքն ու երկրպագությունն էլ հաստատեցին սպորտային ծառայության մասնակիցների համոզմունքը, այն է՝ առանց աղոթքի ու երկրպագության չի կարող լինել արդյունավետ ծառայություն:

«Այլկերպ» հայտնի խաղի հոգևոր տարբերակն էլ և՛ ստուգեց մասնակիցների աստվածաշնչյան գիտելիքները, և՛ մի լավ ուրախացրեց ներկաներին:

Մի քանի ժամ էլ ճամբարի մասնակիցները նվիրեցին ավետարանչությանը՝ Ծաղկաձոր քաղաքի բնակիչներին ու սպորտսմեններին փոխանցելով Ավետարանի Բարի Լուրը:

DSCF1219

DSCF1251 DSCF1247 DSCF1242 DSCF1217 DSCF1213 DSCF1212 DSCF1211 DSCF1210 DSCF1209 DSCF1208 DSCF1194 DSCF1174 DSCF1149 DSCF1129 DSCF1128 DSCF1121 DSCF1109 Սպորտային ճամբար «Վերնատուն» եկեղեցում

 

51 դիտում