Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում

DSCF2445-Ցօվեռ

Հունիսի 5-ին Երևանի ԱՀՔ «Վերնատուն» եկեղեցում մանկական ուրախ միջոցառում էր: Կարևորելով յուրաքանչյուր մանուկի ու պատանու դերը եկեղեցում, երկրում ու հասարակության մեջ՝ եկեղեցին կազմակերպել էր ուրախ տոնական միջոցառում, որի ընթացքում ներկաներին ուրախացրին կրկեսային ակրոբատը, ծաղրածուները, ելույթ ունեցան եկեղեցու մանկական և պատանեկան երգչախմբերը:

Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում

Ուրախ ու զվարճալի խաղերն ու Աստվածաշնչյան փոքրիկ ուսուցումն այն մասին, որ յուրաքանչյուր երեխա չափազանց կարևոր է Քրիստոսի համար, օրը դարձրին ամբողջական:

Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում

Երեխաները գնացին ուրախ ու բավարարված՝ տանելով իրենց հետ օրվա կարևորագույն խորհուրդն ու պատգամը՝ երեխայի համար ամենաապահով վայրը Հիսուս Քրիստոսին մոտ լինելն ու Նրան ճանաչելն է, չէ՞ որ հենց Նա ասաց. «Թույլ տվեք այդ երեխաներին գալ ինձ մոտ, և մի՛ արգելեք նրանց…» (Մարկոս 10.14):

Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում

107 դիտում