Ավարտվեց «Երկնային օրեր» ճամբարը

IMG_1858

Հունիսի 17-ից հուլիսի 5-ը երեք հերթափոխերով Բուժականում ընթանում էր «Վերնատուն» եկեղեցու ամառային ճամբարը՝ «Երկնային օրեր»-ը: Ընտանեկան, մանկապատանեկան և երիտասարդական հերթափոխերը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեծ ու անասելի օրհնության պատճառ հանդիսացան հարյուրավոր ճամբարականների համար:

Հունիսի 17-ից հուլիսի 5-ը երեք հերթափոխերով Բուժականում ընթանում էր «Վերնատուն» եկեղեցու ամառային ճամբարը՝ «Երկնային օրեր»-ը: Առավոտյան «Վերկաց»-ից մինչ «Բարի գիշեր» ճամբարականների օրն անցնում էր հագեցած և բազմաբնույթ, և յուրաքանչյուր ճամբարական, անկախ տարիքից, իսկապես վայելում էր երկնային օրեր:

Ընտանեկան հերթափոխին, թեև եղանակը բավականաչափ տաք չէր, այնուամենայնիվ, որևէ բան չխանգարեց, որ ներկաները վայելեն Աստծո ներկայությունը, լսեն օրհնյալ պատգամներ, մասնակցեն երեկոյան հրաշալի աղոթքի ու երկրպագության ծառայություններին՝ այդ ամենի հետ մեկտեղ մասնակցելով զվարճալի, ուրախ ու հետաքրքիր խաղերի:

Հունիսի 17-ից հուլիսի 5-ը երեք հերթափոխերով Բուժականում ընթանում էր «Վերնատուն» եկեղեցու ամառային ճամբարը՝ «Երկնային օրեր»-ը: Մանկապատանեկան հերթափոխի մասնակիցները թիվը ռեկորդային էր: Դեռևս ամիսներ առաջ կազմակերպված ու ծրագրավորված օրակարգը, ուսուցումներն ու ճամբարային ողջ ծրագրերը տվեցին իրենց սպասված արդյունքը:

Ծառայող շուրջ 25 ուսուցիչները ջանք ու եռանդ չխնայեցին՝ ամբողջությամբ տրվելով մանուկներին ու պատանիներին ծառայելուն, նրանց օրը հետաքրքիր և յուրահատուկ դարձնելուն, նրանց փոխանցելուն աստվածային կարևոր արժեքներ ու կյանքի դասեր:

Հունիսի 17-ից հուլիսի 5-ը երեք հերթափոխերով Բուժականում ընթանում էր «Վերնատուն» եկեղեցու ամառային ճամբարը՝ «Երկնային օրեր»-ը: Մանկապատանեկան հերթափոխի գլխավոր ուսուցումն «Անբառ գրքի» էջերն էին, իսկ փոքր խմբերով բանավեճ-դասերի միջոցով ճամբարականները բացահայտում էին Սուրբ Հոգու Պտղի հրաշալի հատկությունները:

Երիտասարդական հերթափոխը ևս, ինչպես մյուսները, այս տարի տարբերվում էր իր օրհնյալ ընթացքով:

Հրաշալի է, երբ օրն ընթանում է և բոլորն էլ փաստում են, որ Աստծո ներկայությունն ու օրհնություն զգալի կերպով գործում է:

Հունիսի 17-ից հուլիսի 5-ը երեք հերթափոխերով Բուժականում ընթանում էր «Վերնատուն» եկեղեցու ամառային ճամբարը՝ «Երկնային օրեր»-ը: Երիտասարդներից կազմված հինգ ջոկատներից յուրաքանչյուրը ներկայացնում էր որևէ Աստվածաշնչյան կերպար՝ Հեսու, Դանիել, Հովսեփ, Գեդեոն, Դավիթ:

Ջոկատները, իրենց կերպարին համահունչ, կազմակերպում էին ճամբարականների հետաքրքիր «վերկաց»-ը, դիմավորում ճաշարանում, կազմակերպում փոքրիկ բեմադրություններ ճամբարի տարածքում:

Ճամբարի խորագիրն էր՝ «Ես շուտով գալու եմ…», և օրվա ընթացքում ուսուցումներն ու պատգամներն ուղղված էին Քրիստոսի գալուստին, եկեղեցու պատրաստվելուն և ավետարանչությանը:

Հունիսի 17-ից հուլիսի 5-ը երեք հերթափոխերով Բուժականում ընթանում էր «Վերնատուն» եկեղեցու ամառային ճամբարը՝ «Երկնային օրեր»-ը: Երեկոյան զորավոր աղոթքն ու փառաբանությունն օրը դարձնում էին անթերի:

Ճամբարականները, անկախ հերթափոխից, ականատես եղան շատ օրհնությունների, զորությունների, լսեցին բազում վկայություններ, տեսան կյանքի փոփոխություններ, ուխտի նորոգումներ և, վստահ ենք, որ այս օրերը դեռ երկար կպահպանվեն նրանց հիշողությունների մեջ:

Հունիսի 17-ից հուլիսի 5-ը երեք հերթափոխերով Բուժականում ընթանում էր «Վերնատուն» եկեղեցու ամառային ճամբարը՝ «Երկնային օրեր»-ը: Շնորհակալ ենք բոլոր այն ծառայողներին, ովքեր իրենց ժամանակն ու ուժը ներդրեցին ծառայության մեջ՝ սկսած խոհանոցի ծառայողներից ու ճամբարի անձնակազմից մինչ քարոզիչները, ջոկատավարներն ու ուսուցիչները:

Եվ իհարկե, շնորհակալ ենք նաև եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանին՝ իր նվիրվածության ու այն մեծ ներդրումի համար, որ յուրաքանչյուր տարի կատարում է ճամբարային ծառայության մեջ:

« 1 of 5 »

179 դիտում