Սպորտային ճամբար 2016. «Վերնատուն» եկեղեցի

IMG_4224

Հունիսի 17-21-ը Հանքավանում կայացավ Երևանի ԱՀՔ Վերնատուն եկեղեցու սպորտային ծառայության կազմակերպած սպորտային ճամբարը:

Մասնակիցները 13-20 տարեկան պատանիներ ու երիտասարդներ էին, ովքեր զբաղվում են սպորտով կամ պարզապես սիրում են այն:

Ճամբարային ծրագիրն իր մեջ պարունակում էր ամենօրյա մարզումներ երեք սպորտաձևերից՝ վոլեյբոլ, ֆուտբոլ և ֆրիզբի, ինչպես նաև թիմային խաղեր, մրցակցություն, ուսուցումներ և Աստվածաշնչյան պատգամներ: Երեկոներն անցնում էին ուրախ ու օրհնյալ մթնոլորտում՝ օրվա ամփոփում, խաղեր, և իհարկե, աղոթք և փառաբանություն:

Վերջին օրը մասնակիցները փաստում էին, որ չեն ցանկանում հեռանալ, որ ստացան ավելին, քան ակնկալում էին, որ մարզվեցին և մարզումների հետ մեկտեղ նաև հանդիպեցին ու ճանաչեցին Հիսուս Քրիստոսին…

Սպորտային ծառայության գործունեությանը կարող եք հետևել SportMissionArmenia ֆեյսբուքյան էջով:

« 1 of 2 »

160 դիտում