Ի՞նչ է Աստծո Թագավորությունը. Խորխե Հիմիտյանը Երևանի «Վերնատուն» եկեղեցում

mqSlY68J78o

Մայիսի 18-ին Երևանի ԱՀՔ «Վերնատուն» եկեղեցի էր այցելել Խորխե Հիմիտյանը, ով եկել էր իր հորեղբոր որդու Թադե Հիմիտյանի հետ: Նրանք եկել էին Արգենտինայից, բայց ազգությամբ հայ են: Արդեն երկար տարիներ է ինչ ծառայում են միասին:

Խորխե Հիմիտյանը ծնվել է  1941թ.-ին Պաղեստինում, թեև ծնվել է ու ապրել հավատքի մեջ, բայց ապաշխարել է 15 տարեկան հասակում և արդեն 60 տարի է ծառայում է Աստծուն: Նրանք ապրում էին Թայֆա քաղաքում, երբ պատերազմ  է սկսվել արաբների և հրեաների միջև, և երբ նա դեռ 7 տարեկան էր, նրանք ողջ ընտանիքով տեղափոխվել են Արգենտինա: 

Խորխե Հիմիթյանը բաժնեկցեց ներկաների հետ Աստծո խոսքը:

Ի՞նչ է Աստծո Թագավորությունը.

«Եվ Յովհաննեսը մատնվելուց հետո, Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը և ասում, թե ժամանակը կատարվել է, և Աստծո թագավորությունը մոտեցել է. Ապաշխարեցեք, և հավատացեք ավետարանին» (Մարկոս 1.14-15)։

Այսպես Հիսուսը սկսեց իր քարոզչությունը, Նրա խոսքը միշտ Աստծո թագավորության մասին էր: Ապաշխարեք ու հավատացեք այս բարի լուրին: Ի՞նչ է Աստծո թագավորությունը կամ արքայությունը: Ամեն տեղ, ուր Հիսուսը այցելում էր ավետարան էր քարոզում, քարոզում էր Աստծո թագավորության մասին:

«Եվ Հիսուսն ամեն քաղաքները և գյուղերը ման էր գալիս, նրանց ժողովարաններումը սովորեցնելով և արքայության ավետարանը քարոզելով և ժողովրդի մեջ ամեն ցավն և ամեն հիվանդությունը բժշկելով» (Մաթևոս 9.35):

Հիսուսի քարոզչության նյութը ամեն քաղաքում, ամեն գյուղում նույնն էր: Շատերը մտածում են, թե Աստծո թագավորությունը երկինքն է, երկիրը, կամ եկեղեցին, բայց դրանք չեն Աստծո արքայությունը, ապա ի՞նչն է:

Աստված այս տիեզերքի վրա է տիրում: Այս տիեզերքը հնազանդվում է այն Անձնավորությանը ով կառավարում է իրեն և այս տիեզերքի մեջ մի կենտրոն կա, և այդ կենտրոնում գահ կա, որի վրա նստած է Աստված և ամբողջ տիեզերքի վրա Ինքը է տիրում: Աստծո թագավորությունը իր գահակալությունն է, իր իշխանությունն է, Նա իշխում է և ամենքը ու ամենը կհնազանդվում են, այն թագավորին, որը իրենց ստեղծել է:

Բայց երբ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ստեղծեց, նրան տվեց միտք, հասկացողություն, զգացումներ, հոգի, թվում է թե երբ Աստված ստեղծեց մարդուն, մարդը բնական կերպով պետք է չհնազանդվեր Նրան, բայց գիտակցությամբ պետք է իմանար, թե ինչ է Աստծո կամքը և որ Աստված իր կամքը հաղորդում է իր խոսքի միջոցով:

Աստծո Թագավորությունը նաև նշանակում է, որ Աստված ամեն բանի Տերն է, ամենը մեկ սեփականատեր ունեն: Նա ամեն բան ստեղծեց իր խոսքով ասաց և եղավ: Ինչ որ կա տիեզերքում ունի մեկ սեփականատեր, որը Աստված է:

Որևէ բան մերը չէ, Աստծուն է պատկանում ամեն բան: Եթե ամեն բանի սեփականատերը Աստված է, ապա մենք ի՞նչ ունենք: Կա որևէ բան, որ պատկանում է քեզ, իհարկե ոչ, սա է իմաստը Աստծո թագավորության և մենք պետք է հասկանանք ու ճանաչենք, որ այս է Աստծո թագավորությունը:

Երբ Հիսուսը մոտեցավ Պետրոսին, ասաց, որ թողնեն ուռկանները և Իրեն հետևեն և նրանց մարդկանց որսորդ կդարձնի: Աստծո թագավորությունը շատ գործնական կերպով մոտեցավ Պետրոսին, նույնը եղավ Հովհաննեսի հետ: Նրանք գործնական կերպով հասկացան, թե ինչ է Տիրոջ թագավորությունը:

Ի՞նչ է նշանակում ապաշխարել.

Հունարենում այդ բառը մետանոմիան է, մետա նշանակում է փոփոխություն, նոմիան` հասկացողություն, սա նշանակում է, որ ապաշխարելով մեր մտայնությունը պետք է փոխենք: Ճշմարիտ ապաշխարությունը մտքի ու սրտի փոփոխությունն է:

Կան երեք սխալներ, որոնք հաստատաված են մեր մեջ, որ ապաշխարության համար պետք է փոխվեն.

  1.  Մենք կարծում ենք, որ մեր մարմինը և մեր ունեցածը մեզ է պատկանում: Մեր միտքը պետք է փոխվի ամբողջությամբ: Ճշմարտությունը սա է, ինչ որ ունես քոնը չէ, այլ Աստծունն է:
  2. Երկրորդ սուտը, որ մեր մտքերում տեղավորված է և հետևում է առաջին սխալին սա է, որ մեր ունեցածով ինչ ուզենք կարող ենք անել: Եթե այս մարմինը Տիրոջն է պատկանում, ուրեմն ինչ որ անում է, Աստծո կամքով պետք է անի: Մեր մտայնությունը պետք է փոխվի:
  3. Երրորդ սխալը հետևյալն է, ինչ որ Աստված մեզ տվել է օգտագործում ենք մեր մարմնի համար, մեր աճման համար, մեր երջանկության համար և այլն: Մարդու մեղավորությունը անձնասիրությունն է: Այն ինչ ունես Աստծո կամքի համեմատ օգտագործի′ր:

Հիսուսը ասում է, նա ով իր ողջ տնտեսությունը չուրանա, չի կարող Իր աշակերտը լինել: Ամեն բաները Տիրոջն են, սա է Նրա թագավորությունը մեր կյանքի վրա:

Վերջում Խորխե եղբայրը երկու հարց ուղղեց մեզ.

  • Ինչո՞ւ  է Տերը մեր ողջ ունեցվածքը պահանջում. պատասխաը սա է, որովհետև ամբողջը Իրենն է:
  • Երկրորդ հարցը. Ինչի՞ համար է Տերը ամեն բան պահանջում մեզնից: Մի՞ թե Աստված մեր ունեցվածքի կարիքը ունի, պատասխանը սա է. այո′, Աստված ունի մեր ունեցվածքի կարիքը, որպեսզի մեզ հագցնի ու մեր կարիքները հոգա:

Աստծո կամքն է, որ մեր ամեն ունեցածը, որ Իրեն է պատկանում օգտագործենք Իր համար: Այսօր մենք ապաշխարության կարիք ունենք, մենք կարիք ունենք, որ մեր միքտը փոխվի` սա է Աստծո կամքը մեր կյանքի համար:

 

91 դիտում