Մանուկների տոնը «Վերնատուն» եկեղեցում

new

Հունիսի 4-ին Երևանի ԱՀՔ «Վերնատուն» եկեղեցում մանկական ուրախ միջոցառում էր:

Կարևորելով յուրաքանչյուր մանուկի ու պատանու դերը եկեղեցում, երկրում ու հասարակության մեջ՝ եկեղեցին կազմակերպել էր ուրախ տոնական միջոցառում, որի ընթացքում ներկաներին ուրախացրին կրկեսային ակրոբատը, ծաղրածուն, լսվեցին գեղեցիկ կատարումներ, ներկայացվեցին նաև հետաքրքիր բեմադրություններ և ամենակարևորը եղավ նաև Աստվածաշնչյան փոքրիկ ուսուցում:

Երեխաները գնացին ուրախ ու անկեղծ ժպիտներով, տանելով իրենց հետ ուշադրության ու սիրո զգացումներ:

52 դիտում