Կիրակնօրյա ծառայություն. Ինչպիսի՞ն գիտես Հիսուսին. Հակոբ Փըրսլի

Ey

Տարբեր մարդիկ աշխարհում Հիսուսի մասին ունեն տարբեր կարծիքներ, որոշները հավատում են, որ Հիսուսը ստեղծված Աստված է, շատերը կարծում են, որ Հիսուսը մի բարի մարդ է, շատերը կարծում են, որ նա մարգարե է, աշխարհի տարբեր կրոններում կան տարբեր կարծիքներ Հիսուսի մասին: Բայց ի՞նչ ենք մենք մտածում Հիսուսի մասին, դա է ամենակաևորը:

«Բայց վախենում եմ՝ մի գուցե ինչպես օձն իր խորամանկությամբը խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականվի այն միամտությունիցը՝ որ Քրիստոսումն է։ Որովհետև եթե մեկը գա և ուրիշ Հիսուս քարոզի՝ որ մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնեք՝ որ չառաք, կամ ուրիշ ավետարան, որ չընդունեցիք, լավ կհամբերեիք» (2 Կորնթացիս 11.3-4):

«Որովհետև այնպիսիները սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ, Քրիստոսի առաքյալների պես կերպարանվողներ են։ Եվ զարմանալի էլ չէ. Որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն իրան վրա է առնում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանվեն արդարության պաշտոնյաների նման. որոնց վերջը իրանց գործերին պես կլինի» (2 Կորնթացիս 11.13-15):

Կան տարբեր քարոզչություններ տարբեր «հիսուսների» մասին, Աստվածաշունրը ասում է, որ այդ մարդիկ արդարության քարոզիչների կերպարանք ունեն, բայց դուք մի խաբվեք: Իսկ ինչպե՞ս իմանանք, թե ով է իսկական Հիսուսը, դրա մասին, մենք պետք է կարդանք Աստվածաշնչում: Երբեմն մենք մոռանում ենք, որ Աստվածաշունչը Աստծո շունչն է, կենդանի Աստծո խոսքն է:

Աստվածաշնչի ամեն հատված կարդալով ինքներդ ձեզ տվեք այս հարցրեը:

  • Ի՞նչ է սովորեցնում Աստծվածաշնչի այս հատվածը Աստծո մասին:
  • Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշնչի այս հատվածը  մարդու մասին:
  • Եթե այդ հատվածում ինչ-որ խնդիր կա, արդյո՞ք այդ հատվածը բացահատում է հարցի լուծումը:
  • Ո՞րն ՝ Աստծո լուծումը այդ հարցին:
  •  Ինչքանո՞վ է սա կապված միսիոներության հետ:

«Սկզբումն էր Բանը. Եվ Բանն Աստծո մոտ էր. Եվ Բանն Աստված էր։ Նա սկզբումն Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց Նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Նրանով էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարումը լույս է տալիս. և խավարը չիմացավ նրան։ Մի մարդ եղավ Աստվածանից ուղարկված, անունը Հովհաննես։ Սա վկայության համար եկավ, որ այն Լույսի համար վկայի. Որ ամենքը նրանով հավատան։ Նա չէր Լույսը, այլ որ Լույսին համար վկայի Այն էր ճշմարիտ Լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհքը։ Աշխարհքումն էր, և աշխարհքը նրանով եղավ, և աշխարհքը նրան չճանաչեց։ Իրանների մեջ եկավ, և իրանները նրան չընդունեցին։ Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ նրա անունին հավատում են» (Հովանու 1.1)։

Այս հատվածում կարող ենք առանձնացնել յոթ կետեր, որոնք ճշմարտացի են Հիսուսի մասին, սրանք միայն Հիսուսի մասին են:

Առաջինը սա է, որ Հիսուսը հավիտենական Աստված է, այսինքն Նա չի ստեղծվել, ոչ ոք պատճառ չի հանդիսացել, որ Նա Աստված դառնա, Նա պարզապես մարգարե կամ բարի մարդ չէ, այլ Նա հավիտենական Աստված է: Առաջին բանը, որ Հիսուսի մասին մենք պետք է իմանանք, սա ծայրահեղ կարևոր է, քանի որ շատերը այս ճշմարտությունը չեն ընդունում:

Երկրորդ խոսքը որ տեսնում ենք սա է, որ Նա արարիչ Աստված է, այն ամեն բարի բաները ինչ որ դու գիտես Հիսուսն է ստեղծել: Աշխահում մի միտք կա, որ նյութը՝ մատերիան է հիմքը ամեն բանի, այսինքն մեր ստեղծվելն էլ պատահականության աղբյուր է: Բայց ճշմարիտ խոսքը սա է, որ մեզ Աստված է ստեղծել. եթե մատերիան լիներ պատճառը մեր ստեղծվելու, ապա  մեր կյանքը անիմաստ կլիներ:

Երրորդ կետը սա է, որ Հիսուսը պատասխանն է մարդու կյանքի ամենակարևոր հարցին: Սուրբ Գիրքը ասում է, որ Հիսուսը կյանքն ու լույսն է: Հարց է առաջանում, որտեղի՞ց է առաջացել կյանքը, կյանքը Հիսուսի մեջ է, Հիսուսից է առաջացել: Հիսուսն է կյանքի իմաստն ու նպատակը:

Չորրորդը սա է, Հիսուսն է լույս, խոսքում բացատրվում է, որ խավարը չճանաչեց լույսին

Հինգերորդը սա է, որ Հիսուսը մարդացավ: Հիսուսը լցված է Շնորհքով և ճշմարտությունով: Հիսուսին ճանաչելու լավագույ ձևը Սուրբ Գիրքը կարդալն է:

Վեցերորդը սա է, որ շնորհը Հիսուսի փոխանցեց մեզ: Ուրիշ որևէ անձնավորության կամ աստվածության մասին չի կարող լինել այս խոսքը, սա Է հենց պատճառներից մեկը, որ մենք երկրպագում ենք Նրան: Նա շնորհ ունի շնորհի վրա  և շնորհը ձեռք բերելու համար մենք չենք կարող որևէ բան անել, այն ձրի պարգև է: Եթե դու գաս Հիսուսին Նա կընդունի քեզ: Մյուս բոլոր կրոնները սովորեցնում են, որ Աստծո շնորհքը պետք է վաստակել:

Յոթերորդը սա է, որ Հիսուսը ամենկարևորն է քո կյանքում, երբ մարդիկ հավատում են Հիսուսին ինչ-որ բան է կատարվում, նրանք դառնում են Հիսուսի որդիները:

Այս ամենը ճշմարիտ է ՄԻԱՅՆ ՀԻՍՈՒՍԻ համար և Նրան ճանաչելու համար մենք պետք է կարդանք Աստծո խոսքը:

54 դիտում