Սպորտային ճամբար 2017. Sport Mission Armenia. «Վերնատուն» եկեղեցի

camp

Հունիսի 20-24-ը Հանքավանում կայացավ Երևանի ԱՀՔ Վերնատուն եկեղեցու սպորտային ծառայության կազմակերպած սպորտային ճամբարը:

Մասնակիցները 13-20 տարեկան պատանիներ ու երիտասարդներ էին, ովքեր զբաղվում են սպորտով կամ պարզապես սիրում են այն:

Ճամբարային ծրագիրն իր մեջ պարունակում էր ամենօրյա մարզումներ երեք սպորտաձևերից՝ վոլեյբոլ, ֆուտբոլ և ֆրիզբի, ինչպես նաև թիմային խաղեր, մրցակցություն, ուսուցումներ և Աստվածաշնչյան պատգամներ: Երեկոներն անցնում էին ուրախ ու օրհնյալ մթնոլորտում՝ օրվա ամփոփում, խաղեր, և իհարկե, աղոթք և փառաբանություն:

Վերջին օրը մասնակիցները փաստում էին, որ չեն ցանկանում հեռանալ, որ ստացան ավելին, քան ակնկալում էին, որ մարզվեցին և մարզումների հետ մեկտեղ նաև հանդիպեցին ու ճանաչեցին Հիսուս Քրիստոսին…

Սպորտային ծառայության գործունեությանը կարող եք հետևել SportMissionArmenia ֆեյսբուքյան էջով:

IMG_0388 IMG_0578  IMG_0715 IMG_0771 IMG_0994 IMG_0997 IMG_1062 IMG_1130 IMG_1132 IMG_1151 IMG_1195 IMG_1251 IMG_1272 IMG_1282 IMG_1290 IMG_1299 IMG_1358 IMG_1391 IMG_1396 IMG_1428 IMG_1439 IMG_1594 IMG_1595 IMG_1610 IMG_1772 IMG_1841 IMG_1904 IMG_1911 IMG_2030 IMG_2044 IMG_2050 IMG_2070 IMG_2076 IMG_2082 IMG_2088 IMG_2137 IMG_2239 IMG_2307 IMG_2410 IMG_2415 IMG_2418 IMG_2431 IMG_2432 IMG_2443 IMG_2565

46 դիտում