Կիրակնօրյա ծառայություն. Սուրբ Հոգու պտուղները. Արթուր Աղեկյան

Շատ բաներ անելու համար, այս կյանքում քեզնից պայքար չի պահանջվում, սակայն հոգևոր փոքր կամ մեծ բաներ անելու համար, քեզնից պայքարել է պահանջվում: Հոգևոր ձեռքբերումների համար արժե պայքարել ու ջանք թափել:

Սուրբ Հոգին գալով մեր մեջ աստվածային կամքն  ու աստվածային արժեքներն է բերում:

Արդյո՞ք կարող է մարդու կյանքում լինել զորություններ, բայց քիչ լինի հոգու պտուղները:

Աստվածաշնչում Գաղատացիս 5.23-ում գրված է Սուրբ Հոգու պտուղների մասին:

Սուրբ հոգու պտուղները մարդու կյանքի մեջ դնում է Աստված, բայց մենք պետք է հետագան հոգ տանենք, որպեսզի աճի: Մարդիկ նայում են Սուրբ Հոգու պտուղներին մեր կյանքում, որով փառաբանում են Աստծուն: Սուրբ Հոգու պտուղների մասին խոսելիս, պետք է խոսենք տալու մասին, քանի որ շատերը կան, որ միայն սիրում են վերցնել, սակայն ունենալու գաղտնիքը տալու մեջ է:

«Ես եմ ճշմարիտ որթը,  և իմ Հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չէ բերում, Նա կտրում է նրան. Եվ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի։ Կացեք ինձանում՝ և ես ձեզանում. Ինչպես որ ճյուղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե որթումը չմնա, այսպես ոչ էլ դուք՝ եթե ինձանում չմնաք։ Ես որթն եմ՝ դուք ճյուղերը. Նա որ ինձանում մնում է, և ես նրանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել»։ (Հովանու 15. 1-5):

Եթե մարդ Աստծո մեջ է Սուրբ Հոգու պտուղները սկսում են ի հայտ գալ նրա մեջ: Մենք պետք է այսօր հավանություն տանք երկրի վրա աստվածային կերպով ապրելուն: Արդյո՞ք ես հավանություն եմ տալիս, ամբողջությամբ աստվածակերպ ապրելուն: Մարդու սիրտը չի ցանկանում ամբողջությամբ աստվածակերպ լինի, իսկ ինչ որ մարդ չի ցանկանում չի էլ ունենում:

Հոգևոր կյանքը կարելի է ապրել լավ և նաև լավագույն ձևով: Աստված ԿԱՐՈՂ Է իմ ու քո կյանքում, Նա կարող է փոխել մեզ և դարձնել իր նման: Աստված իր եկեղեցին տարեց տարի սրբում և մաքրում է ու դարձնում է Իր պես:

Եթե դու չես հավատում ու չես հավանում հոգևոր արժեքներով ապրելը, ուրեմն դա չի լինի քո կյանքում: Զորությունը Աստծո հոգու գործելն է մր կյանքում, բայց Աստված ոչ թե զորություն է ուզում մեր կյանքում, այլ Հոգու պտուղներ, որը փաստում է Ա Կորնթացիս 13-ում, որն ասում է եթե զորություն էլ ունենաս, բայց սեր՝ այսինքն հոգու պտուղ չունենաս, ապա ոչինչ ես:

Աստված է տնկում պտուղները մեր կյանքում: Շատ ժամանակ մարդ ունենում է Սուրբ Հոգու պարգևներ, սակայն չի կարողանում այն գործի դնել, քանի որ չկան Սուրբ Հոգու պտուղները:

Աստվածաշունչը խոսում է Սուրբ Հոգու ինը պտուղների մասին: Առաջին պտուղը, որ նշվում է սերն է: Աստվածաշունչը խոսում է մի քանի տեսակի սիրո մասին, Աստված ցանկանում է, որ սերը դրսևորվի մեր կյանքի բոլոր բնագավառներում:

Սիրո մեջ կա զորություն, երբ դու սիրում ես, սա խոսում է տալու մասին: Մենք պետք է լինենք Քրիստոսի նման, ոչ թե ակնկալենք, այլ՝ տանք: Եկեք տանք աշխարհին ու կտեսնենք, որ Աստված օրհնում է մեզ:

Սուրբ Հոգու հաջորդ պտուղը ուրախությունն է:

«Ուրախ եղեք Տերումն ամեն ժամանակ. Դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք» (Փիլիպեցիս 4.4):

Մարդը երբեմն մտածում է, թե ինչի վրա ուրախանա, և բաց է թողնում մեծ Աստծով ուրախանալը և տխրում է փոքր խնդիրների համար: Ուրախ մարդու հետ ավելի հեշտ է զրուցելը: Խոժոռությունը իմաստության նշան չէ:

«Ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ… » (Առակաց 17.22):

Սուրբ Հոգու հաջորդ պտուղը  խաղաղությունն է: Աշխարհում միլիոնավոր գումարներ է ծախսվում խաղաղություն հաստատելու համար, սակայն հետաքրքիր է այս անհանգիստ աշխարհի մեջ Աստված մեր  ներսում դնում է խաղաղություն: Խաղաղությունը մի բան է, որ մենք պետք է տարածենք: Հիսուսը միշտ խաղաղ մթնոլորտ էր բերում: Մեր ասածներ կարող են խաղաղություն բերել: Ոչ ճիշտ մթնոլորտի մեջ մատուցածը ճիշտ չի ընդունվում, դրա համար հարկավոր է ճիշտ մթնոլորտ ստեղծել:

Երկայնամտությունը իմաստության նման է, այն հարկավոր է մեզ մեր երեխաներին դաստիարակելու համար, եթե Աստված երկայնամտությամբ չվարվի մեզ հետ մենք կկործանվենք, Աստվածաշունչը հորդորում է մեզ նույնպես երկայանմտությամբ վարվել:

Հաջորդ պտուղը քաղցրությունն է:

«Թող քո քաղցրությունը հայտնի լինի ամեն մարդկանց» (Փիլիպեցիների 4.5):

Բարությունը նույնպես համարվում է Սուրբ Հոգու պտուղը: Եկեք բարիք անենք մեր շուրջը և բարեգործություն: Աստված մեզ համար անհնարին տեղերում հնարավորություններ ունի: Շատ քրիստոնյաներ բարեգործությունը վերագրում են միայն բարեգործներին, բայց այն պետք է երևա մեր առօրյայում: Եթե մարդ չմտածի բարության մասին, նա չի կարող բարություն անել: Երբ դու մտածում ես, ցանկոնում ես Աստված տալիս է այդ հնարավորությունը:

Խոնարհությունը և հեզությունը ամբողջ աշխարհում համարվում են բարձրագույն արժեքներ: Ինչքան մարդը շատ բան գիտի այնքան ավելի խոնարհ է: Թող մեր հեզությունն ու խոնարհությունը երևացող ձևով լինի, Ասվածաշնչում գրված է, որ Աստված շնորհք է տալիս խոնարհներին: Մի սպասիր Աստծո հնարավորությանը խոնարհվելու համար, այլ խոնարհվիր ինքնակամ:

Հաջորդ Սուրբ Հոգու պտուղը ժուժկալությունն է, որը համբերությունն է, զսպվածությունը, որը մեզ հարկավոր է առաջինը մեր մտքերում, մեր ֆինանսների հարցում, այն մեզ պետք է չբարկանալու մեջ նաև սպասելու մեջ: Մեզ պետք է զսպվածություն ունենալ:

Սուրբ Հոգու պտուղներից է նաև հավատքը:  Հավատքը համոզվածություն է: Աշխարհի բոլոր մյուս կրոնները ստեղծվել են հակառակորդի կողմից: Մեզ պետք է համոզվածություն, այնպիսի վստահություն, որ մեր հավատքը չզիջի, թող այս պտուղը մեր մեջ այնքան զարգանա ու աճի, որ ոչ մեկ չկարողանա մեզ շփոթեցնել: Կասկածի վրա գալիս է սատանան ու այն մեծացնում է, համոզված եղիր, որ աշխարհի բոլոր մյուս կրոնները և հավատքները չար  են և մարդածին, որոնք ստեղծվել են մարդկանց մտքին հարմար:

Ես և դու պաշտում ենք կենդանի Աստծուն: Եթե դու Հիսուսի նման չես դու երբեք բավարարություն չես ունենա: Ձգիտիր նմանվել Հիսուսին և հավանություն տուր Սուրբ Հոգու պտուղնեին, որպեսզի լինեն քո կյանքում:

114 դիտում