Կիրակնօրյա ծառայություն. Հոգով լցված քրիստոնյաները. Վիկտոր Պավլովսկի

Վիկտօռ

17.09.2017 թ-ին Երևանի ԱՀՔ «Վերնատուն» եկեղեցում կիրակնօրյա պատգամաբերը Մոլդովայի եպիսկոպոս Վիկտոր Պավլովսկին էր, ով իր վկայությունից, ապաշխարության պատմությունից հետո ներկաների հետ խոսեց Աստծո Խոսքից:

«Եւ հաւատացեալների բազմութեան սիրտը եւ հոգին մէկ էր. Եւ ոչ ոք չէր ասում իր ստացուացքի մէկի համար՝ թէ իրանն է. Այլ նորանց համար ամեն բաները հասարակաց էին։ Եւ առաքեալները մեծ զօրութիւնով վկայութիւն էին տալիս Տէր Յիսուսի յարութեան համար. եւ մեծ շնորհք կար նորանց ամենի վերայ։ Որովհետեւ նորանց մէջ ոչ մէկը կարօտութիւն չ’ունէր. վասնզի նորանք որ ագարակների կամ տների տէր էին, ծախում էին, եւ ծախուածի գինը բերում էին, Առաքեալների ոտների մօտ էին դնում. եւ ամեն մէկին տրվում էր ինչ որ պէտք էր ունենում։» (Գործք 4.32-35):

Գիտե՞ք, հավատացյալների միաբանությունը Աստծուն փառք է բերում: Հոգով լցված մարդիկ նրանք են, ովքեր միասին են ապրում: Միաբանությունը միանմանությունը չէ: Պատկերացրեք՝ ի՞նչ կլիներ, եթե մենք բոլորս միանման լինեինք. մենք չէինք տարբերի միմյանց ու կսկսեինք շրջել հատուկ գրառումներով, թե ով ով է: Բայց մենք տարբեր ենք: Ինձ նմանը չկա, ես անհատականություն եմ: Մենք տարբեր դաստիարակություն ունենք, տարբեր կրթություն, տարբեր ճաշակ, տարբեր մշակույթ, տարբեր մարմին….

Ինչպե՞ս կարող են այս տարբեր մարդիկ դառնալ մեկ: Այն, որ մենք միանման չենք, դա չի նշանակում, թե մենք չենք կարող միաբան լինել: Իմ երեխաները, կինս ու ես տարբեր ենք, բայց մենք ապրում ենք նույն տանը ու մենք ընտանիք ենք:

Եկեղեցում մենք ամենքս տարբեր ենք, բայց այստեղ է գաղտնիքը, որ Աստված սիրում և ընդունում է մեզ այնպես, ինչպես մենք կանք: Նա չի ուզում, որ մենք բոլորս միմյանց նման լինենք, նա սիրում է մեզ տարբերությունների մեջ: Եկեղեցում մեկը երգում է, մեկը՝ նվագում, մյուսը կազմակերպում, աղոթում, քարոզում… Ամեն մեկն իր գործն ունի, ամեն մեկն իր տեղն ունի: Մարմնում ամեն մեկն իր տեղն ունի ու ամեն մեկն էլ կարևոր է: Աստված մեզ տվել է պարգևներ, և Աստծո Խոսքն ասում է՝ ծառայիր այն պարգևով, որ ստացել ես:

Երբեմն երիտասարդները հարցնում են՝ ինչպե՞ս իմանամ Աստված ինձ ինչ պարգև է տվել: Երբեմն նրանց ասում եմ՝ այսօր ի՞նչ է քեզ մոտ շատ լավ ստացվում, հենց դա էլ սկսիր անել: Մի՛ սպասիր, թե մի օր գերբնական կերպով ինչ-որ առանձնահատուկ բան ես ստանալու: Եթե այսօր ոչինչ չես անում, վաղն էլ ոչինչ չես անի: Մենք պիտի հավատարիմ լինենք նրա մեջ, ինչի մեջ որ կանչված ենք:

Հոգով լցվածները հնարավորություն են փնտրում միաբան լինելու, որովհետև երկնքում էլ նրանք շարունակելու են միաբան լինել:

Այսօր մենք ապրում ենք էգոիզմի դարաշրջանում, իսկ առաջին դարի եկեղեցում չկար էգոիզմ: Այսօր մենք շատ ենք մտածում մեր հնարավորությունները ընդլայնելու, ավելի տարածելու մասին, իսկ առաջին դարի եկեղեցում ամեն բան բոլորինն էլ: Նաև այստեղ են երևում Հոգով լցված քրիստոնյաները. նրանք չեն ապրում էգոիզմով, նրանք ապրում են շնորհքով ու տալու ձգտումով:

Աստված ուզում է, որ մենք լինենք Հոգով լցված քրիստոնյաներ:

40 դիտում