Կիրակնօրյա ծառայություն. Աստվածավախություն. Հայկ Գրիգորյան

Հայկ

Վախն ինքն իրենով բացասական երևույթ է: Սակայն Տիրոջ Խոսքն ասում է՝ «Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է»:

«Մի՛ վախեցեք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար է եկել, այնպես որ նրա վախը ձեր առաջին լինի, որ չմեղանչեք» (Ելից 20.20):

Այսինքն`Աստծո վախը նրա համար է, որպեսզի ես չմեղանչե՞մ: Այո՛: Մենք կարող ենք շատ փաստարկներ բերել, փիլիսոփայել, տրամաբանել, բայց Աստծո Խսքը հստակ է խոսում:

«Եվ նրա վրա կհանգչի  Տիրոջ հոգին, իմաստության ու հանճարի հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության ու Տիրոջ երկյուղի հոգին: Եվ նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է…» (Եսայի 11.2-3):

Աստծո վախն է, որ քեզ հեռու է պահում աշխարհից ու մեղքից: Արդյոք Աբրահամը վախենո՞ւմ էր Աստծուց: Այո՛, իհարկե: Երբ Աստված պատվիրեց Աբրահամին զոհել Իսահակին, նա տարավ լեռը, ու վերջին պահին խոսեց նրա հետ Տերը՝ երևաց քո երկյուղը Աստծո նկատմամբ: Սխալներ ունե՞ր Աբրահամը: Ուներ, բայց նա Աստվածավախ էր, և հենց դա էլ նրա օրհնության հիմքն էր:

Ավելի լավ է ունենալ Աստծո վախը, քան հարստություն ու փող, Առակաց գրքում ասում է՝ Տիրոջ վախը կյանքի աղբյուր է, չարիքն ատել է, իմաստության սկիզբն է, չարությունից հեռացնողն է: Երանելի մարդ ես, եթե դու առաջնորդվում ես Աստծո վախով: Այդ վախը ոչ թե սարսափ է բերում, այլ սեր:

Մեր կյանքում օրենքը պատճառ դարձավ, որ մենք ճանաչենք Քրիստոսին: Չի կարելի-ները պատճառ դարձան, որ մենք հետևենք Քրիստոսին, բայց այսօր մենք ապրում ենք քրիստոնեական կյանքը ոչ թե վախով ու սարսափով, այլ սիրով: Մենք չենք ուզում ունենալ աստվածավախության կերպարանքը միայն: Փորձություններն են, որ ցույց են տալիս, թե որքանով ենք աստվածավախ:

«Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում» (Առակաց 19.23):

Աստվածախավության շնորհիվ դու կարող ես և ունես հնարավորություն՝ սպանելու քո ես-ը: Աստծո վախը մեզ կյանք է տալու, որովհետև Տիրոջ հոգու գործն է դա: Պողոս առաքյալն ասում է՝ սրբությունը կատարելագործենք Աստծո վախով: Պե՞տք է արդյոք կատարելագորել սրբությունը՝ փաստորեն, պետք է: Մեկ ուրիշ հարց՝ ինչքա՞ն ես ժամ տալիս նրան, ումից վախենում ես: Այս օրը Աստված ստեղծել է քեզ համար: Ուրախացիր, որ այսօր առիթ ունես մաքրվելու ու սրբվելու, ուրախանալու ու ցնծալու Տիրոջ վախով, հրաժարվելու այն գործից ու արարքից, որ գիտես՝ Տիրոջը հաճելի չի:

45 դիտում