Կիրակնօրյա ծառայություն. Աստծո կամքը. Ղուկաս Թովմասյան

Ղուկաս

<Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք>։ ԵՓ. 2:10

Մենք ունենք կարևորագույն նպատակ, մենք Նրա ստեղծվածն ենք բարի գործերի համար: Մեր ցանկությունները համարում ենք ճիշտ ու որ դա Աստծո կամքն է, բայց հանդիպում ենք դժվարությունների և մտածում, թե ինչի՞ հանդիպեցի դժվարության:

<Հայր մեր…> աղոթքի մեջ /Մաթ. 6:10/ ասում ենք` Քո կամքը լինի… Եթե ուզում ենք Աստծո կամքը լինի, պիտի հարցնեք ամեն հարցում Աստծո կամքը: Մեր ամեն գործողության մեջ պետք է հարցնենք Տիրոջը, քանզի մեր փորձառությունները, իմացողությունները տվյալ իրավիճակում սխալ կլինեն: Միշտ չէ, որ մեր փորձառությունները ճիշտ են:

Դավիթը միշտ սիրում էր հարցնել Տիրոջը, թեկուզ պատերազմող ու զորավար մեկն էր և կարող էր թշնամու դեմ դուրս գալ, քանզի ուներ էդ մարտունակ վիճակը, բայց հարցնում էր, որ հաղթական դուրս գար ամեն իրավիճակում: Աստծո կամքը մեր կյանքում միշտ բարի է, բայց մենք երբեմն համարում ենք, որ Աստված մեզ հետ խիստ է վարվում: Քանզի չգիտենք հարցի մյուս կողմը, որը Աստծո համար հայտնի է:

<Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. Ոչ թէ ինչպէս անխելքներ, Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը.որ օրերը չար են, Նորա համար մի լինիք անմիտ, այլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը> Եփ. 5:15-17:

Մենք ավելի մտերիմ կարող ենք լինել Աստծո հետ այն պարագայում, երբ կատարում ենք Նրա կամքը: Մարկ 3:35:

Կարող ենք տարբեր տեղերում աահովություն գտնել, բայց մեր ապահովությունը Աստծո կամքի մեջ է ամփոփվում: 1Հովհ. 2:16-17:

Չպիտի որոշումներով կանգնենք Աստծո առաջ, այլ որոշումը պիտի լինի Աստծուց: Հռոմ. 12:2: Ղուկ. 6:46; Ամեն բանի մեջ պիտի գոհանանք Աստծուց: Երբ գոհանում ենք, կատարում ենք Նրա կամքը 1 Թես. 5:18; 4:3:

Գոհացող մարդիկ դժվար խոցելի են: Մարդկային կամքը կործանարար է, իսկ Աստծո կամքը կատարյալ է դարձնում մեր կյանքը: Մաթ. 26:38-46; Գործք 21:10-14; Առ.1:32-33:

Աստծո կամքը շարադրվում է Իր կտակի` Կտակարանների միջոցով: Եթե ուզում ենք Աստծո կամքը իմանալ, պետք է առնչություն ունենանք Իր Խոսքի հետ:

4 դիտում