Կիրակնօրյա ծառայություն. Ռաուլի Լեհտոնեն. Հիսուսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան

Rauli Lehtonen

«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբրայեցիս 13.8):

Երիտասարդ ժամանակ երազներ ու տեսիլքներ էի տեսնում, բայց երբեմն ամաչում էի դրանք կիսվել մարդկանց հետ: Իմ տեսիլքը հետևյալն էր`գնալ Սիբիր մինչ մահանալս: Վստահ եմ, որ լսել եք Սիբիրի տաժանակիր աշխատանքների ու ցուրտ ձմեռների մասին: Երկար ժամանակ իմ մանկության ու պատանեկության ընթացքում ես ապրում էի այդ երազանքով`գնալ Սիբիր, տեսնել Բայկալ լիճը, տեսնել այնտեղ աճող չորս հարյուրից ավել ծաղիկներն ու վեց հարյուրից ավել ձկնատեսակներ ու կենդանիներ, որ կան միայն այդ տարածաշրջանում:

Ես երազում էի`գնալ այնտեղ և տեսնել Աստծո հրաշալի ստեղծագործությունը: Նաև լսել էի մի ցեղախմբի մասին, որ կոչվում է բուրիաթ և ապրում են այդ տարածքում, և նրանց մեջ գրեթե ոչ մի քրիստոնյա չկա: Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ և ասաց`դու պետք է գնաս այնտեղ և բուրիաթներին փոխանցես Աստծո Խոսքը: Մի օր ես վայրէջք կատարեցի Ուլան Ուդեյում`Բուրիաթիայի մայրաքաղաքում, ու առաջին բանը, որ լսեցի, դրսի ջերմաստիճանն էր`մինուս 57: Մեզ հանդիպեց մի միսիոներ և առաջնորդեց մի  փոքր գյուղ, որտեղ երբևէ քրիստոնյա չի եղել և ոչ մի ժողով չի անցկացվել: Սակայն մենք շատ զարմացանք, երբ իմացանք, որ դեռևս տասնամյակներ առաջ այդ գյուղ մի շվեդ զույգ է այցելել ու փորձել Ավետարանը քարոզել:

Երբեմն մենք կարծում ենք, թե մեր հոգսն ու դժվարությունն ամենածանրն է, ոչ ոք նման ճանապարհով չի անցել, բայց վստահ եղիր՝ Հիսուսն այդտեղ եղել է քեզնից առաջ: Մինչ քո գոյությունը Նա բարձրացավ խաչի վրա, աղոթեց քեզ համար Գեթսեմանի պարտեզում… Նա անցել է ամեն ճանապարհով, որով դու երբևէ կարող ես անցնել, ու Նա ճանապարհ է պատրաստել քեզ համար: Հիսուս Քրիստոսը նույնն է ոչ միայն երեկ, այլ նաև այսօր:

Չինաստանի նորանշանակ նախագահի առաջին գործերից մեկը եղավ այն, որ նա որոշեց տեղեկանալ, թե երկրում քանի քրիստոնյա և քրիստոնեական եկեղեցի կա: Արդյունքը սա էր՝ Չինաստանում այսօր ապրում է 130 միլիոն քրիստոնյա: Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, Նա խոստացել է շուտով վերադառնալ: Իսկ ի՞նչ, եթե Հիսուսը քեզ համար ծրագիր ունի՝ գնալ որևէ երկիր և Ավետարանը քարոզել, գնալ և միսիոներ դառնալ որևէ երկրում: Մի՛ վախեցիր, Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա այսօր էլ հրաշքներ է գործում, Նա վաղն էլ օրհնելու է քեզ ու գնա քո առջևից: Նա նույնն է:

 

27 դիտում