«Վերնատուն» եկեղեցում կայացավ հին երգերի համերգային երեկոն

hamergayin ereko

Նոյեմբերի 23-ին Երևանի Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Վերնատուն» եկեղեցում կայացավ համերգային երեկո, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան լսելու դեռևս 90-ականներին երգվող հին ու սիրված հոգևոր երգեր:

Կենդանի կատարումներ, ասմունք, կադրեր 90-ականների «Փարոս»-ի պաշտամունքներից, Աստծո Խոսք և աղոթք. այս ամենը ներկաներին մտովի տեղափոխեցին տասնամյակներ առաջ: Ի՜նչ խոսք, Աստծուն փառաբանելուև Նրա սերը գովերգելու համար չկա հին ու նոր, չկա նախկին ու ներկա, Աստծո Հոգով գրված ցանկացած երգ ու խոսք միշտ էլ արդիական է ու տեղին:

Ներկաները հեռացան մեծ բավականությամբ և հաճելի զգացումներով:

141 դիտում