Կիրակնօրյա ծառայություն. Սրբություն. Արթուր Աղեկյան

Արթուր

Կան մարդիկ, ովքեր ապրում են՝ անցյալի նկատմամբ ափսոսանքի ու զղջումի զգացումով: Այդ ափսոսանքը կարող է լինել թե՛ նյութական բաներ, թե՛ հոգևոր: Ոմանք այդ հիշողություններով են ապրում ու շարունակ ափսոսում, փնտրում մեղավորներ, մեղադրում տարբեր մարդկանց այն բանի համար, որ իր կյանքում այս կամ այն բանը չստացվեց:

Կան մարդիկ էլ, ովքեր ապրում են ապագայի նկատմամբ վատատեսությունում: Հիշեք հայտնի <<Կիկոսի մահ>>-ը: Ապագայի նկատմամբ մենք այնքան վախեր ունենք, որ երբեմն թողնում ենք ներկան ու սկսում ապրել՝ կամ անցյալի զղջումներով, կամ ապագայի վախերով:

Անցածն այլևս մերը չի, ապագան էլ մեր ձեռքերի մեջ չի, ներկան է, որ մենք պիտի ապրենք, այսօրն է, որ մենք ունենք, և սատանան ամեն բան անում է, որ գողանա մեր այսօրն ու ներկան:

Շատ ժամանակ մենք տխուր կամ մտազբաղ ենք լինում ոչ թե ներկայի հետ կապված, այլ անցյալի կամ ապագայի:

Ժողովող 3-րդ գլուխն ասում է`Ամեն բանի ժամանակ կա: Սատանան ուզում է գողանալ մեր ներկան: Աստված մեզ ասելու բաներ ունի, մեզ հանձնելու գործեր ունի ներկայի մեջ:

Երբ խոսում ենք սրբության մասին, մարդը մտածում է, որ դա իր անելիքներից մեկն է, ինքը ինչ-որ բան պիտի անի, որ հասնի դրան: Սրբությունը մասնագիտություն չի, որի համար պետք է կրթվել: Սրբությունը մի բան է, որ տալիս է Աստված:

Ղևտացիս 19.2 – «Դուք էլ սուրբ եղեք, ինչպես որ ձեր Աստվածը սուրբ է»: Պարզ է, որ Աստված սուրբ է, սակայն ամեն բան փոխվում է, երբ Աստված մեզ է պատվիրում սուրբ լինել: Մեզ համա ընդունելի է Աստծո սուրբ լինելը, սակայն այս պահանջը՝ որ մենք էլ սուրբ լինենք, երբեմն չենք կարողանում հասկանալ. Ինչպե՞ս կարող ենք մենք Աստծո պես սուրբ լինել:

Ինչպե՞ս է աշխարհը պատկերացնում սրբությունը: Շատ աղքատ մարդիկ, նայելով հարուստներին, իրենց սուրբ են զգում: Նրանք հաճախ մտածում են, որ հարուստը հարստացել է շատ վատ բաներ անելով, իսկ ինքը չի արել և սուրբ է: Մեկ ուրիշ կարգավիճակ՝ բարեգործներն ամբողջ աշխարհում իրենք իրենց նայում են որպես սուրբեր: Երբ մեկը մի լավ բան է անում, սարքում է մի դպրոց, հիվանդանոց կամ մանկատուն, նրան սրբացնում են: Իհարկե, արածը լավ բան է ու գովելի. Սրանք աշխարհի չափանիշներն են: Շատերը սուրբ են կարծում նաև ընդդիմադիր մարդկանց, ովքեր միշտ ամեն ինչից բողոքում են, ու մարդիկ նրանց սրբացնում են: Թվարկված այս ամեն չափանիշները՝ մարդիկ են, ովքեր անում են ճիշտ ու լավ քայլեր, սակայն դրանք երբեք չեն կարող հավասարվել Քրիստոսի արյան գնին: Կա միայն մեկ գին, որ կարող է մարդուն սրբացնել ու արդարացնել. Սա Հիսուս Քրիստոսի արյունն է: Այն մարդը, ով ընդունում է Հիսուս Քրիստոսին որպես իր Տեր ու Փրկիչ, նա շնորհք է ստանում՝ փրկվելու և վերցնելու սրբությունը. Աստված է սրբում մարդուն:

Հավատացյալները, սակայն, երբեմն չեն զգում, որ Աստված իրենց սրբել ու սրբացրել է: Այն միտքը, որ կարող է գլուխ բարձրացնել քրիստոնյայի սրտում, որ իր  սրբությունն այնքան էլ սրբություն չի, ու երբ քրիստոնյան վստահ չի լինում իր սրբության մեջ, այս միտքը չարից է: Այն վստահությունը, որ ունես քո փրկության, Քրիստոսի խաչելության մեջ, պետք է նույն վստահությունը ունենաս նաև, որ Աստված սրբել է քեզ ու դու սրբված ես: Երբ հավատացյալն ապրում է այս մտքով, որ իր սրբությունը հեռու է կատարելությունից, նա սկսում է մեղքը դիտարկել որպես բնական մի բան. Չէ՞ որ ինքը մեղավոր մարդ է ու հեռու կատարելությունից:

Սուրբ մարդը պետք է իմանա, որ մեղքն իր բաժինը չի, մեղք գործելն իր համար չի, և նա պետք է պայքարի դրանց դեմ, այն պետք է հեռացնի իրենից: Մեղավոր մարդը մեղքին նայում է բնական, գուցե ափսոսանքով, բայց արդեն հաշտված մեղքի ու իրավիճակի հետ:

Հիսուս Քրիստոսը մեզ սրբել է, և սա փոխաբերական իմաստով չի, այլ ուղիղ իմաստով: Մենք սրբված ենք Հիսուս Քրիստոսով: Քեզ մեղք գործել չի կարելի. դա քոնը չի, որովհետև դու սուրբ ես: Խոնարհվիր Աստո առաջ և ընդունիր այս պարզ ճշմարտությունը, որ դու սուրբ ես: Սա քեզ հետ կապ չունի: Դա Աստծո սրբությունն է քո մեջ: Ընդունիր այն զոհաբերությունը, որ Նա արել է խաչի վրա:

Հռոմեացիս 3.23-24 – «Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են. Ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ այն փրկոււթեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է»:

 

22 դիտում