Սուրբ Ծննդյան Ֆլեշմոբ 2018

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, «Վերնատուն» եկեղեցու մի խումբ երիտասարդներ դուրս եկան Երևանի փողոցները՝ պատմելու Սուրբ Ծննդյան Հոբելյարի՝ Հիսուս Քրիստոսի մասին:

Երգեր, բարեմաղթանքներ, շնորհավորանքներ… Ձմեռ պապիկներն ուրախացնում էին հանդիպած քաղաքացիներին, բաժանում էին օրացույցներ, մոտակա համերգի հրավիրատոմսեր, իսկ փոքրիկներին՝ համեղ կոնֆետներ:

Ֆլեշ-Մոբի նպատակ էր հետապնդում՝ ասելու, որ այս օրը (հունվարի 6) մեր Փրկչի ծննդյան օրն է և այս օրը տոնելիս չպետք է մոռանանք իրական Հոբելյարին:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորիս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան առթիվ:

 

22 դիտում