Կիրակնօրյա ծառայություն. Սիրել Հիսուսի նման. Արտավազդ Թադևոսյան

«Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ Ես ձեզ սիրեցի» (Հովանու 15.12):

Մենք գիտենք, որ պետք է սիրենք մարդկանց, գիտենք, որ Հիսուսը սիրում է մեզ և մենք էլ պետք է միմյանց սիրենք: Թվում է թե սիրո մասին խոսքերը այլևս այդքան էլ հետաքրքիր չէ, բայց արի ու տես, որ սիրո մասին իմանալը չի օգնում մեզ՝ ապրել դրա մեջ: Մենք ավելի շատ կարիք ունենք աճելու սիրո մեջ, քան մեկ այլ բանի մեջ:

Սիրո մասին խոսելիս լավագույն օրինակը, որ կարող ենք բերել՝ Հիսուսն է: Աստվածաշնչում խոսքեր կան, որ մեզ համար անհնարին և անկարելի են թվում, բայց Հիսուսը սա ասաց, որ նոր պատվիրան է տալիս մեզ և չենք կարող հերքել սա:

Ինչպե՞ս սիրեց մեզ Հիսուս Քրիստոսը. իհարկե շատ կետերի մասին կարող ենք խոսել, բայց եկեք առանձնացնենք դրանցից մի քանիսը:

  • Քրիստոսը սիրելով մեզ ընդունեց: Նա մեզ սիրեց և ընդենեց, դեռևս այն ժամանակ երբ մենք մեղավոր էինք:

«Այն ամենը, որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կգա. և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի» (Հովանու 6.37):

Մենք ընտրված ենք. Նա մեզ ընդունել է, Նա ավելին գիտեր մեր մասին, քան մենք ինքներս, Նա ընդունեց Հուդային իմանալով, որ իրեն մատնելու է, ընդունեց Պետրոսին՝ իմանալով, որ ուրանալու է Իրեն: Բայց ընդունեց նրանց, քանի որ սիրում էր: Մենք կյանքում շատ ժամանակ ենք վատնում խորհելով, թե ինչպես վարվենք մարդկանց հետ, շատ շատերս էլ երկար մտածում ենք, թե ինչպես դուրս գալ արդեն ստեղծված իրավիճակներից: Բայց թվում է, թե մենք սիրում ենք. բայց Հիսուսը ասում է, որ սիրենք՝ ընդունելով:

Մարդիկ  կարող են ամենաահավոր բաները անել, որպեսզի ընդունված լինեն: Անհնարին է, բոլորին բավարարել և բոլորի կողմից ընդունված լինել, անգամ Հիսուսը ընդունված չէր շատերի կողմից:

Ընդունի՛ր մարկանց և ընդունելություն կունենաս նրանց կողմից:

Ընդունեք մարդկանց այնպես ինչպես Հիսուսը ընդունեց ձեզ: «Վասնորո իրար ընդունեցեք, ինչպես Քրիստոս էլ մեզ ընդունեց Աստծո փառքի համար»։  (Հռոմեացիս 15.7): Եթե ընդունեում ես մեկին՝ Հիսուսին ես ընդունեում, իսկ եթե մերժում ես՝ Հիսուսին ես մերժում: «Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. Եվ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում» (Մաթևոս 10.40): Ինչպես Քրիստոսը ընդունեց մարդուն իր բոլոր վատ կողմերով, այնպես էլ դու ընդունիր դիմացինին:

Մենք պետք է հավատանք, վստահենք և օգնենք իրար և օգնելը պետք է գա իրար սիրելուց:

  • Ընդունել մարդկանց, բայց՝ պատվով, գնահատելով:

Հիսուսը սիրեց մեզ և գնահատեց: «Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ՝ երբ որ մենք դեռ մեղավոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռավ»(Հռոմեացիս 5.8):

«Մեծ գնով գնվեցաք՝ մարդկանց ծառա մի լինեք» (Ա Կորնթացիս 7.23):

Դու այնքան թանկ ես Աստծո համար, բացի նրանից, որ Նա Իր Որդուն ուղարկեց քեզ համար, Նա նաև համաձայնվեց, որ Իր Սուրբ Հոգին բնակվի քո մեջ, որը ամենաթանկն է երկրավոր կյանքում:

Երբ մենք չենք գնահատում մարդկանց՝ հարաբերությունները սկսում են սառել և եթե մենք տեղ ենք տալիս այդ սառնությանը, արդեն առաջանում է անտարբերություն, որը  քրիստոնյայի համար լուրջ մեղք է: Քրիստոսը մեզ գնահատեց՝ չնայելով մեր արժանիությանը: Գնահատի՛ր մարդուն, այն բանի համար, որ նա պարզապես մարդ է, որ Աստծո արյան գինն է, որ Աստծո Հոգին նրա մեջ է, որ քո եղբայրը կամ քույրն է, եթե անգամ որևէ  բան չլինի գնահատելու, գնահատիր մարդուն, գոնե այն բանի համար, որ Աստված նրան գնահատում է:

Հիշենք բարի սամարացու օրինակը, մեկը ընկած էր ճանապարհին, փարիսեցին, ղևտացին եկան և անցան ընկածի կողքով, նարանք այն մարդիկ էին, որ պետք է օգնություն ցույց տային ընկածին, բայց սամարացին անտարբեր չեղավ ընկածի նկատմամաբ: Հարյուրի կողմից կարող է մերժված ինել մեկը, բայց մենք ի՞նչ պետք է անենք, մենք պետք է ընդւոնենք Հիսուսի նման:

«Ամենին պատվեցեք…»: (Ա Պետրոս 2.17)

Գնահատե՛նք մարդուն ձեռք մեկնելով, գնահատենք՝ աղոթելով, օգնելով, մեզ նեղություն տալով, սիրենք ու գնահատենք մարդուն Հիսուսի նման:

  • Հիսուսը սիրեց մեզ դրա համար ներեց մեզ:

Նա ներել և ջնջել է մեր բոլոր հանցանքները: Դատապարտոություն չկա Քրիստոս Հիսուսում լինողների համար, նրանք, որ հավատքով են ապրում: Նա սիրեց և ներեց մեզ: Սերը որոշում է և մենք պետք է ամեն օր թարմացնենք մեր որոշումը, որպեսզի սիրենք:

Աստված երբ մեզ նայում է, Նա չի տեսնում մեր անցյալը, նա տեսնում է մեզ կարծես սև ետնաբեմի վրա, այսինքն միայն մեզ է նայում արդարացած և սիրով:

Եկեք Հիսուսի նման ընդուեննք իրար, եկեք ներենք Հիսուսի նման: Եթե ուզում ես համեմատել, համեմատիր ինձ և քեզ, ինչպես ես վարվել եմ քեզ հետ, այնպես էլ դու վարվիր ուրիշների հետ:

  • Նա դրեց իր կյանքը մեզ համար:

«Ոչ ով նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար»  (Հովանու 15.13):

«Սորանով գիտացինք [Քրիստոսի] սերը, որ նա իր անձը տվավ մեզ վրա. Եվ մենք պարտենք մեր եղբայրների վրա դնել մեր անձերը։ Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենա, և տեսնի իր եղբայրը կարոտ մի բանի, և իր գութը փակի նրանից, ինչպե՞ս Աստծո սերը բնակված կլինի նրանում։ Որդյակներ, չսիրենք խոսքով և ոչ էլ լեզվով, այլ գործով և ճշմարտությունով»(Ա Հովանու 3.16-18):

Հիսուին գամեցին խաչափայտին, ծաղրեցին, սպանեցին, բայց Նա իր կյանքը դրեց մարդու համար:

Սիրի՛ր մարդկանց, քո կյանքը դնելով նրանց համար, պարտադիր չէ մահանալ մեկի համար, բայց դի՛ր քո կյանքը, ծառայի՛ր քո կարողությումբ, հանուն մարդկանց փրկության և շինության համար, կյանքդ սերմի նմանացրու և ցանիր մարդկանց մեջ:

Կատարի՛ր Տիրոջ կամքը, քանի որ վաղը կարող է ուշ լինել:

66 դիտում