Կայացավ Երիտասարդական կոնֆերանսը`«Առաջին դարի հետքերով»

Konf-Cover

Փետրվարի 3-ին Երևանի ԱՀՔ Վերնատուն եկեղեցում կայացավ երիտասարդական ամենամյա համաժողովը, որ մեկտեղել էր եկեղեցու երիտասարդներին: Ամբողջ օրն անցավ հրաշալի մթնոլորտում՝ փառաբանության, աղոթքի, երկրպագության ու հրաշալի պատգամներով համեմված: Կոնֆերանսի խորագիրեն էր՝ առաջին դարի հետքերով, և ողջ օրվա ընթացքում զուգահեռներ էին անցկացվում մերօրյա քրիստոնյա երիտասարդի և առաջին դարի քրիստոնյաների, նրանց մոտեցումների, մտածելակերպի ու գործողությունների հետ:

Hayk

Առաջին խոսնակը եկեղեցու ավագ հովվի օգնական, հովիվ Հայկ Գրիգորյանն էր, ով խոսեց փոխհարաբերության կարևորության մասին՝ մարդ և Աստված, մարդ և մարդ:

«Մենք՝ հոգևորներս, շատ բան գիտենք, սակայն Աստծո Խոսքը լսելիս պիտի թույլ տանք Սուրբ Հոգուն, որ խոսի մեզ հետ: Առաջին դարում միաբանությունը մեծ գործ էր անում: Այսօր խոսելու ենք երկու բանի մասին՝ Հաղորդակցություն Աստծո հետ, և հաղորդակցություն միմյանց հետ: Սա հրաշալի կերպով գործում էր առաջին դարում: Երբ որ իմ ու քո կյանքում Աստված գրավում է առաջին տեղը, դու կարող ես առաջ ընթանալ: Եթե այսօր հաստատված ենք Աստծո և Նրա Խոսքի մեջ, Նա ինքը կմաքրի մեզ»:

Hakob1

Երկրորդ պատգամաբերը Հակոբն էր, ով միսիոներական ծառայության մեջ է և խոսեց այն մասին, թե ինչպես էին ծառայում առաքյալները և ինչպես պիտի այսօր ծառայենք մենք:

«Աշակերտները ընդամենը երեք տարի ունեին՝ ծառայելու Հիսուսի հետ, տեսնելու և լսելու Նրան, սակայն դա բավական էր, որ նրանք հետևեն Հիսուսին ու իրենց կյանքը դնեն ծառայության մեջ: Հիսուսը խոստացավ աշակերտներին, որ միշտ կլինի նրանց հետ, և պատվիրեց գնալ և աշակերտել: Քրիստոսի աշակերտը պիտի կարողանա զոհաբերել: Դա հրաշալի հատկություն է: Ինչ ես պատրաստ զոհաբերել հանուն Քրիստոսի»:

Armen-Konf

Երրորդ պատգամաբերը երիտասարդների առաջնորդ Արմեն Նիազյանն էր, ով խոսեց երկնքում գանձեր դիզելու կարևորության մասին:

«Աստծո խոսքը զգուշացնում է մեզ, որ որտեղ մեր գանձերն են, այնտեղ կլինի մեր սիրտը: Մենք պիտի լինենք մարդիկ, ովքեր ապրում են երկնքի համար: Այն, ինչ նյութական է ու երևացող, ժամանակավոր է և ունակ է կորչելու և փչանալու, մենք պիտի լինենք մարդիկ, ովքեր ձգտում են երկնայինին ու հավիտենականին: Ի՞նչ գանձեր ունես դու: Դա միայն գումարը չէ, գանձ կարող է լինել քո դիրքը, քո եսասիրությունը, քո աշխատանքը, կրթությունը, որևէ մեկը… ուշադիր եղիր, որ չլինի թե որևէ բան հայացքդ շեղի երկնայինց ու տարվես ժամանակավորով: Տեր Հիսուսն ասում է՝ Ահա ես գալիս եմ, և իմ վարձքը ինձ հետ է»:

Arto-Xosq2

Չորրորդ պատգամաբերը երիտասարդների հովիվ Արտավազդ Թադևոսյանն էր, ով խոսեց հաղթության մասին՝ նշելով, որ Աստված իր Խոսքում յուրաքանչյուրիս խոստացել է միշտ հաղթություն տալ:

«Աստված միշտ հաղթություն է տալիս: Նայեք առաջին դարի եկեղեցուն: Իրենց խնդիրներով, վախերով, դժվարություններով հանդերձ՝ նրանք հաղթական կյանք էին ապրում: Այս մարդիկ հալածվում էին, ծաղրվում, արհամարհվում, բանտարկվում… Բայց հաղթություն ունեին Հիսուս Քրիստոսում: Իսրայելը, թեև հաղթող էր, բայց իրեն պարտված տեսավ: Ի՞նչն է քեզ ձևավորում, արդյոք ունե՞ս հաղթողի կեցվածք, թե քո ինքնությունը ձևավորվում է տարբեր իրավիճակներից, քո անցյալից ամ ներկայից, երկրի վիճակից… Աստծո Խոսքն ասում է՝ Եթե Նա իր Որդուն չխնայեց, ապա ինչպե՞ս մնացած ամեն բաները չի շնորհի մեզ: Աստված քեզ հետ է՝ քեզ հաղթություն տալու կյանքիդ ամեն բնագավառում»:

Համաժողովն ավարտվեց հրաշալի երկրպագության րոպեներով, և, ինչպես մասնակիցներն էին փաստում,  օրը շատ օգտակար եղավ իրենց հոգևոր կյանքի նորոգման համար և մեկ անգամ ևս խորհելու առիթ տվեց:

Xor1

Համաժողովի ընթացքում նաև եղավ Արտավազդ Թադևոսյանի «Ամենօրյա հույսի ուղերձ» գրքի շնորհանդեսն ու ներկայացումը: Գրքում վեց ամսվա համար ամենօրյա քաջալերական ուղերձներ են, որ կօգնեն յուրաքանչյուր քրիստոնյայի՝ ավելի ճանաչել Աստծուն և վստահել Նրան ամեն իրավիճակում:

Arto-Girq

Xor2 Xagh1 Xor3

96 դիտում