Կիրակնօրյա ծառայություն. Օրհնյալ մայրեր և գեղեցիկ քույրեր. Նոդար Թադևոսյան

ՆՈԴԱՐ

«Եվ Եհովա Աստված ասաց, Լավ չէ որ մարդը մենակ լինի. Նրա նման մի օգնական շինեմ իրան հարմար» (Ծննդոց 2.18):

ֆիզիկապես կինը և տղամարդը շատ տարբեր են միմյանցից, բայց այստեղ Աստված խոսում է կյանքով իրար հարմար լինելու մասին: Աստված մեզ կյանքի ծնունդ տվեց: Աստված նախապես Ադամից ծնեց եկեղեցին՝ Եվային, որն էլ նշանակում է կյանք:

Կյանքը մեզ պատրատում է հավիտենական ապրելու համար: Ինչպես Եվան դուրս եկավ Ադամից այնպես էլ եկեղեցին Քրիստոսից դուրս եկավ: Ինչպես Քրիստոսը եկավ ու ծառայեց և ծնեց եկեղեցին, նա գլուխ լինելով ցածրացավ, խոնարհվեց և ծառայեց, այնպես էլ պետք է տղամարդու կերպարը լինի:

«Արու և էգ ստեղծեց նրանց, և օրհնեց նրանց, և նրանց անունը Ադամ կոչեց նրանց ստեղծվելու օրը» (Ծննդոց 5.2):

Եվան կյանք պարգևող էր, ինչպես եկեղեցին այսօր նոր կյանքեր ծնող ու պարգևող է: Աստված տվեց այդ հնարավորությունը, որ Ադամի միջոցով օրհնությունը շարունակվի, այսօրվա եկեղեցու պատկերով:

Բերենք նաև Սառայի ու Ռեբեկայի օրինակները: Աստված Աբրահամի կնոջը կոչեց Սառա, որը կոչվում է իշխանուհի, նա իրոք իշխան էր, քանի որ սիրում էր իր ամուսնուն և նվիրված էր: Իհարկե սխալներ ու թերություններ  բոլորը ունենում են: Ի՞նչ է ցույց տալիս սա, մարդ որքան էլ հոգևոր լավ վիճակում լինի, նորից կարող է փորձության առաջ կանգնել: Աստված Սառային իրավունք տվեց կոչվելու ազգերի մայր:

«Եվ Աստված ասաց Աբրահամին. Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարրայ է նրա անունը։ Եվ նրան կօրհնեմ, նաև նրանից մի որդի կտամ քեզ. Եվ կօրհնեմ նրան, և նա ազգեր կլինի. Ժողովուրդների թագավորներ կլինին նրանից» (Ծննդոց 17.15-16):

Սիրելի քույրեր և մայրեր դուք էլ ունեք այդ իրավունքը, այն ինչ Աստված ձեզ տվել է երկրի վրա և եկեղեցում ձեր աղոթքների շնորհիվ կարող է ձեզ ազգերի մայր դարձնել: Դրա համար պետք է Աստծո հետ միշտ մոտ փոխհարաբերությունների մեջ լինել: Մենք պետք է Աբրահամի ու Սառայի հավատարմությունը ունենանք Աստծուն:

Սիրելի քույրեր ձեր իշխանուհի լինելը պահեք ձեր կյանքում, իշխանուհի եղեք Աստծուն սիրելու մեջ և Աստծո խոսքը իշխանությամբ օգտագործելու մեջ: Քանի որ Աստված ինքը տվեց հենց այդ կոչումը՝ Սառա՝ իշխանուհի: Իսահակը իր մոր մահվանից հետո անմխիթար վիճակում էր և Աստված դրեց նրա կողքը մեկին, ով կլիներ իր մխիթարողը: Նրա կողքը դրեց Ռեբեկային և Իսահակը մխիթարվեց:

Կինը ամուսնու համար պետք է «Սուրբ Հոգու» գործառույթը կատարի, մայրական սրտով ու ճիշտ խորհուրդներով կանգնի ամուսնու կողքին:

Այսօր անձի գեղեցկությունը, ոչ թե արտաքին գեղեցկությունն է, այլ իր ապրած կյանքը, և Ռեբեկայի ապրած կյանքը, որպես աղջիկ, որպես հարս ու կին Աստծուն հաճելի էր:

Սիրելի մայրեր, քույրեր, սկեսուրներ ձեր դերը շատ կարևոր է ընտանիքում: Ձեր հոգևոր կյանքը պետք է օրինակելի լինի: Առանձ ձեզ պտղաբերություն չի կարող լինել:

Խոսենք նաև Աննայի կերպարի մասին: Նա աղոթքով եկավ Աստծո առաջ՝ որդի ունենալու համար: Սա մեզ համար օրինակ է: Աստված ուզում է մեր հոգևոր կյանքում առատությամբ ծնունդ լինի, պտղաբեր լինենք Աստծո գործի մեջ, աղոթքով գանք նրա առաջ, որպեսզի Տերը բազմացնի ու շատացնի:

Եսթերի օրինակը ևս շատ կարևոր է: Երբ թագավորը կին էր փնտրում, հիացավ Եսթերի գեղեցկությամբ և էությամբ և Եսթերը դարձավ թագավորի կինը: Մուրթքեն Եսթերի  հորեղբայրն էր և չուներ ծնողներ, իր հոգևոր դաստիարակությամբ զբաղվել էր հորեղբայրը: Նա հրեա էր և իր հոգևոր վիճակը երևաց թագուհի լինելու ժամանակ: Եթե մարդ հոգևոր է, չի կարող թաքցնլել, մի օր այն կերևա, մենք պետք է վստահ լինենք և հավատքով խոսենք, որովհետև մեր Աստված հիանալի Աստված է:

Եսթերը կամ Մուրթքեն երբեք չէին մտածի, որ Եսթերը այդքան կբարձրանա և թագուհի կլինի: Եսթերը շատ գեղեցիկ էր: «Եվ այդ աղջիկը գեղեցիկ էր կերպարանքով և գեղեցիկ դեմքով»  (Եսթեր 2.7): Եսթերը իր վայելչությամբ նման էր Քրսիտոսի եկեղեցուն՝ հարսի կերպարով:

Այս օրհնյալ մարդու կերպարը թող օրինակ լինի մեզ համար: Եսթերը իր  անձը զոհաբերության տարավ, նա ապահովության մեջ լինելով կարողացավ իր սիրտը զոհաբերել: Այսօր ցանկացած կին, քույր ու մայր պետք է ունենա այս զոհաբերող սիրտը: Համարձակությամբ քայլի՝ աղոթքով ու ծոմով և Աստծուն վստահելով, և որպես ապացույց Աստված կլուծի խնդիրները հրաշալի կերպով և կզարմացնի ձեզ:

Եթե կյանք եք կոչվել, ապա ապրեք այդ կյանքը և պտղաբեր եղեք և՛ ձեր ընտանիքներում, և՛ եկեղեցում:

41 դիտում