Կիրակնօրյա ծառայություն. Ո՞ւմ սիրել. Հայկ Գրիգորյան

Հայկ

«Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. Որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։ Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է հաւիտեան» (1 Հովանու 2.15-17):

Հին մարդու և նոր մարդու պատերազմը մեր կյանքում շարունակվում է միշտ: Ո՞ւմ ենք շատ սիրում, արդյոք մարմնի ցանկությունը և կյանքի ամբարտավանությունը մեզ դուր է գալիս, դա միանշանակ Աստծո կամքը չէ, իսկ Աստծո կամքը անողը մնալու է հավիտյան: Ում մենք սիրում ենք, նրա կամքն էլ ուզում ենք անել: Սայթաքումներ լինում են բոլորիս կյանքում, բայց մենք պետք է ետ չնայենք, այլ շարունակ առաջ նայենք, նայենք Տիրոջը: Երբ մարդ տեսնում է, որ ինքը ամեն ժամանակ Աստծո առաջ է, փորձում է իր կյանքը մաքուր պահել:

«Եւ դու կփչացնես այն բոլոր ազգերին, որոնց քո Եհովայ Աստուածը քո ձեռքը կտայ. քո աչքը նորանց չխնայէ, եւ նորանց աստուածներին չպաշտես, որովհետեւ այն քեզ համար որոգայթ կդառնայ» (Երկ. Օրինաց 7.16):

Աստված կոչ է անում, որ ամբողջությոամբ մեղքը վերացնենք, ոչ թե կամաց-կամաց, քանի որ մի փոքր սերմը կարող է ամբողջ զանգվածը փչացնել: Հեսուն ասում էր, որ ինքը և իր տունը Եհովային պիտի պաշտեն, մի վտանգ կար, բայց նա հստակ որոշել էր, որ Աստծուն է պաշտելու, քանի որ Աստծուն էր սիրում: ՄԵնք հնարավորություն ունենք բարի լուրը տարածելու անգամ «ո‘չ» ասելով: Աստծուն հնազանդություն ցույց տալով մենք կարող ենք մեր քրիստոնյա անունը բարձր պահել:

«Եւ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայիցը Բոքիմ ելաւ եւ ասեց. Ձեզ Եգիպտոսիցը հանեցի, եւ ձեզ այն երկիրը բերի, որի համար ձեր հայրերին երդում էի արել. Եւ ասեցի  Ձեզ հետ արած ուխտս հաւիտեան չեմ դրժիլ։ Իսկ դուք  այս երկրի բնակիչների հետ դաշնակցութիւն մի անէք, նորանց սեղանները քանդեցէք. բայց դուք իմ ձայնին հնազանդութիւն չարիք. Դուք այդ ի՞նչ էք արել։ Ես էլ ասեցի. Նորանց ձեր առաջիցը չեմ քշիլ, եւ նորանք ձեզ համար  թշնամի, եւ նորանց աստուածներն էլ ձեզ համար որոգայթ կլինեն» (Դատավորաց 2.1-3)։

Ինչպե՞ս եք մտածում, երբ որևէ փոքր սխալ բան թույլ եք տալիս ձեր կյանքում, արդյոք չի՞ մեծանալու այն: Այն մեծանալու և մեծ վտանգ է դառնալու: Այս խոսքում Աստված ասում է, մեղքը մեծանալով որոգոյթ է ստեղծելու քեզ համար: Քրիստոնյայի վրայից պետք է Քրիստոսի անուշ հոտը գա, ում դու սիրում ես, ում հետևում ես և ում հետ քո ժամանակը անցկացնում ես նրա հոտն էլ կգա քո վրայից:

«Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։ Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։ Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. Ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. Եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։ Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը» (2 Կորնթացիս 6.14-18):

Երբ մենք սխալներ ենք անում, որքան ենք մեջքով կանգնում Աստծուն. սխալի ժամանակ էլ թեքվենք դեպի լույսը, որպեսզի մաքրվենք: Տերը ցույց է տալիս, որ քո ցանած սերմը, որ աճացրել ես մեծացել է, թույլ տաս, որ Աստված արմատախիլ անի: Մարդ չի կարող երկու աստծու ծառայել: Մենք առաջնորդ ունենք, որ երբեք չի մահանում և մենք պետք է կանգնենք նրա կողքը, որպեսզի չսխալվենք:

«Շնացողներ, չգիտէ՞ք որ աշխարհքիս սերը թշնամություն է Աստուծո դեմ. արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ»(Հակոբոս 4.4):

Եթե դու այսօր քո կյանքը հանձնել ես Քրիստոսին, ուրեմն հավատարիմ մնա նրան, այս խոսքը կապված է, թե՛ անձնական և թե Քրիստոսի հետ կապվածություն մասին: Ո՞ւմ ես դու սիրում: Որտեղ են քո գանձերը, այնտեղ էլ քո սիրտն է: Եթե դու մի բան անում ես, որպեսզի Աստծուն հաճեցնես, ապա շարունակիր անել դա, իսկ եթե անում ես, որ քեզ հաճեցնես, ուրեմն մի արա: Աստված ասում է, ով որ Իր պատվիրանները պահում է, նա է Իրեն սիրողը: Ո՞ւմ համար ես դու ապրում, ի՞նչն է քո կայնքի նպատակը, արդյո՞ք դու քո հույսը դրել ես մարդու վրա, ո՞ւմ ես դու շատ սիրում, պետք չէ ապրել միայն քեզ համար, այլ Քրիստոսի համար:

Վերին բաների մասին մտածիր, վստահ եղիր, որ եթե դու քո սրտի մեջ որոշում կայացրեցիր և հակառակ կանգնեցիր`սատանան փախչելու  է քեզնից: Քո պտուղները ցույց են տալիս, թե ո՞ւմ ես դու սիրում և ո՞վ է քո սրտի գահին նստած: Ինչքա՞ն ես դու զղջացել քո սխալների համար, եթե մի վիճակի մեջ ես, որ փեսային կորցրել ես, ապաշխարիր և հետ վերադարձիր:

27 դիտում