Կիրակնօրյա ծառայություն. Հաղթության ուղին. Էդուարդ Հարությունյան

Eduard

Այն, որ Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն ու դա Աստծո ամենակարևոր ցանկությունն է, դա փաստ է: Աստծո կամքն է, որ մենք ոչ թե մի կերպ փրկվենք, այյլ փրկվենք  և հաղթական կյանք ապրենք: Դու պետք է միշտ կանգնած լինես ոտքի վրա ու դավանես, հռչակես Աստծո ճշմարտությունները: Լինել միշտ հաղթական, սա Աստծո կամքն է:

«Ես պիտի գնամ քո առաջից, եւ խորտուբորտ տեղերը պիտի հաւասարեցնեմ, պղնձի դռները պիտի փշրեմ, եւ երկաթի նօգերը պիտի կոտրատեմ։ Եւ քեզ պիտի տամ խաւարի միջի գանձերը. Եւ ծածուկ տեղերում պահուած հարստութիւնները, որպէս զի իմանաս թէ ես եմ Եհովան, որ կանչեցի քեզ քո անունովը՝ Իսրայէլի Աստուածս» (Եսայի 45.2-3):

Նա գիտի քո անունը: Նա ասում է՝ Ես կգնամ քո առջևից. դու հաղթական պետք է ապրես: Աստված ուզում է, որ իր զավակները, իր եկեղեցին, անձամբ ես և դու միշտ հաղթական լինենք:

«Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը. Ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. Եւ Հոգին է վկայողը. Որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը։ Որովհետեւ երեք են որ [երկնքումը վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. Եւ այս երեքը մի են։ Եւ երեք են որ երկրումը վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. Եւ այս երեքը միաբան են։» (Ա Հովհաննես 5.6-8):

Ո՞վ է Սուրբ Հոգին: Այս համարում Նա անվանվում է Ճշմարտություն և տրվում է Նրան երկակի դեր՝ Երկնքում և երկրի վրա: Աստված հրեշտակներ չուղարկեց երկիր, ոչ էլ քերովբեներ ու սերովբեներ, ովքեր մեզնից լավ են ճանաչում Աստծուն, Նա հենց Ինքը եկավ, Իր Հոգին դրեց մեր մեջ: Սուրբ Հոգին անհատապես կարող է բնակվել մեզնից յուրաքանչյուրի մեջ, և դու ունես այդ Հոգին: Նա հաղթական զորություն է մեզ տալիս: Երանի թե մեզնից յուրաքանչյորը վստահ լինի, ոչ թե ինքնավստահ, այլ Աստվածավստահ: Սուրբ Հոգին է զանազանում ճիշտն ու սխալը, Նա գիտի ինչը հանի և ինչը թողնի, որ մենք միշտ հաղթական լինենք:

« Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն,  Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չ’կայ։ Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին» (Գաղատացիս 5.22-24):

Եթե Սուրբ Հոգուն մեր կյանքում գործելու ազատություն տանք, արդյունքն այն կլինի, որ մենք կունենանք սեր, աստվածային սեր, ուրախություն, խաղաղություն և մնացած աստվածային հատկանիշները: Աստված Սուրբ Հոգով փոխարինում է մեր կյանքի փչացած, ապականված հատվածները և տալիս իր աստվածայինը: Նա ուրախությունը դնում է տրտմության փոխարեն, ժուժկալություն է տալիս`ամեն անզուսպ և չար ցանկությունների փոխարեն, տալիս է մեզ խաղաղություն`անխաղաղության փոխարեն:

Սուրբ Հոգին մեր մեջ բերում է նաև իր զորությունը, որը մենք անվանում ենք պարգևներ

«Պարգեւները զանազան են,բայց Հոգին նոյնն է։ Եւ պաշտօնները զանազան են, բայց Տէրը նոյնն է։ Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած նոյնն է, որ ամենը ամենքի մէջ ներգործում է։ Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։ Որովհետեւ մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. Եւ ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը։ Միւսին հաւատք նոյն Հոգովը. ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը։ Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. եւ ուրիշին մարգարէութիւն. ուրիշին հոգիների ընտրութիւն. ուրիշին այլ եւ այլ լեզուներ. Ուրիշին լեզուների թարգմանութիւններ։ Բայց այս ամենը հէնց մի եւ նոյն Հոգին է ներգործում, ամեն մէկին բաժանելով ինչպէս կամենում է։» (Ա Կորնթացիս 12.4-11):

Սուրբ Հոգին մեր մեջ բերում է ոչ միայն ներքին որակներ, այլ տալիս է նաև զորություն, որ կյանքում էլ հաղթական լինենք: Երկրի վրա ինչ կապված է Աստծո գործի հետ, ամեն բան Սուրբ Հոգու տնօրինության ներքո է: Ուրեմն՝ կենսական կարևորություն ունի, թե ինչ հարաբերություն ունես դու Սուրբ Հոգու հետ: Ամեն ինչից առավել ժամանակ տուր Նրան՝ կիսվելու Նրա հետ, ուրախանալու Նրա հետ, տխրելու Նրա հետ, թույլ տուր, որ Նա ազատ լինի քո կյանքի մեջ՝ գործելու, առաջնորդելու, մղելու… Նա գիտի, թե ինչպես առաջնորդի քեզ, որ երկինք տանի: Ինչպես մենք ենք փոքր երեխայի ձեռքը բռնում, որպեսզի չընկնի, նույն կերպ Սուրբ Հոգին ուզում է բռնել իմ ու քո ձեռքն ու առաջնորդել: Նա միշտ քո կողքին է: Տուր Նրան ժամանակ: Թույլ տուր խոսի քեզ հետ և սովորեցնի քեզ:

Հաղթության մեկ ուրիշ միջոց Աստծո Խոսքն է, որն անվանվում է ջուր: Յուրաքանչյուր խոսք, որ դուրս է գալիս Աստծո բերանից, ունի զորություն՝ տալու մեզ հաղթական կյանք:

«Որովհետեւ Աստուծոյ խօսքը * կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. Եւ * քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը» (Եբրայեցիս  4.12-13):

Այս թուրը կարող է ամեն բան կտրել, ամեն հարց լուծել, և այդ թուրը Աստծո Խոսքն է: Սուրբ Հոգին վերցնում է այս խոսքը և օգտագործում մեր կյանքի մեջ:

«Եւ այնտեղ պողոտայ եւ ճանապարհ է լինելու, եւ նորան սուրբ ճանապարհ է ասուելու. նորա վերայ պիղծը պիտի չանցնի. Նա նորանցն է. Ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորուիլ։» (Եսայի 35.8):

Սա հաղթության, սրբության, Աստծո Խոսքի համեմատ ապրելու ճանապարհն է: Այս խոսքի համեմատ վարվելն է, որ մեզ միշտ հաղթական է պահում:

Երրորդը`մեզ հաղթություն է տալիս Քրիստոսի արյունը: Քրիստոսի արյունը ներում է մեր մեղքերը և անընդհատ մաքրելով`մեզ մաքուր է պահում, Նա ազատ է մեզ պահում մեղքի իշխանությունից:

«Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։» (Հայտնություն 12.11):

35 դիտում