Կիրակնօրյա ծառայություն. Մեծ հանձնարարականը. Արթուր Աղեկյան

Արթուր

«Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։» (Մատթևոս 28.19-20):

«Դուք երկրի աղն էք. եթէ աղն անհամանայ, ի՞նչով կ’աղանուի. Այլ եւս ոչնչի պէտք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի։ Դուք աշխարհի լոյսն էք. Մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ։» (Մատթևոս 5.13-14):

Ես ուզում եմ այս խոսքով խոսել նաև մեր կանչվածության և կարևորության մասին: Աշխարհում մարդիկ ունեն տարբեր զբաղվածություններ, հանձնարարություննե, աշխատանքներ, և այդ ամենը իրենք տեսնում են շատ կարևոր: Այո՛, այսօր կան արդիական և պահանջված մասնագիտություններ:

Սիրելիներ, իմ և քո մասնագիտությունը շատ ավելի կարևոր է, քան աշխարհում որևէ այլ մասնագիտություն և գործ: Այսօր մենք չափազանց պահանջված ենք: Լինելով աղ և լույս`մեզնից շատ բան է կախված այսօր: Մենք պիտի հասկանանք`ո՞վ ենք մենք Աստծո մեջ և Աստծո համար: Քանի որ Քրիստոսը մեզ համար գին է վճարել, մենք շատ արժեքավոր ենք, և շատ արժեքավոր է նաև այն գործը, որ Հիսուսը թողել է մեզ`կորսվածին փրկելու և հասնելու գործը:

Երբ խոսում ենք Մեծ հանձնարարականի մասին, ոմանք մտածում են, թե դա գնալ և անծանոթին ինչ-որ բան ասելն է ու վերջ: Աստված ունի բազում ձևեր`հասնելու մարդկանց, բայց ես այսօր ուզում եմ ուշադրություն դարձնենք մեր սրտին, ի՞նչ արձագանք ունի մեր սիրտը այդ ամենին:

«Եւ նա ժողովուրդներին տեսնելով, գթաց նորանց վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին։ » (Մատթևոս 9.36):

Հիսուսը ցավ էր ապրում աշխարհի մարդկանց համար: Երբ որ ես նայում եմ այս աշխարհին, երբ որ նայում եմ մարդկանց, ի՞նչ է իմ սիրտը զգում այդ պահին:

Երբ մենք շտապ օգնություն ենք կանչում, յուրաքանչյուր րոպեն շատ թանկ է, այդ բժիշկները շատ կարևոր ու արժեքավոր են, որովհետև նրանցից է կախված որևէ մեկի կյանքը: Դու արժեքավոր ես, որովհետև քեզնից ևս կախված է շատ-շատերի փրկությունը:

«Բայց դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1.8):

Երբ որ Սուրբ Հոգին եկավ, հենց նույն օրը վկայվեցին միայն երեք հազար մարդ: Եթե Հիսուսը տար մեզ Մեծ հանձնարարականը միայն, գուցե ասեինք՝ «Տեր, ինչպե՞ս կարող ենք դա անել»: Սակայն մեզ տրվեց Սուրբ Հոգին, որ տալիս է զորություն և կարողություն՝ իրագործելու Մեծ հանձնարարականը: Ես այսօր ուզում եմ մեզ վրա պատասխանատվություն դնել՝ ընդունենք, որ այս գործը մեզ է հանձնարարված, մենք ենք, որ պիտի փրկության լուրը այս աշխարհին փոխանցնենք:

Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է՝ քարոզիր Ավետարանը ժամանակին լինի, թե ժամանակից դուրս: Ամենաշատ Ավետարանը քարոզվում է եկեղեցում՝ հավատացյալների, քրիստոնյաների մեջ, ու եկեղեցին, լսելով Մեծ Հանձնարարականը, շատ քիչ է փորձում դա փոխանցել նրանց ովքեր եկեղեցուց դուրս են: Ավետարանը փոխանցելը հատուկ մարդկանց գործը չէ, այլ յուրաքանչյուրիս անելիքը՝ տրված Աստծո կողմից:

24 դիտում