Կիրակնօրյա ծառայություն. Ուխտ Աստծո հետ. Կարեն Թադևոսյան

Karen

Յուրաքանչյուրս ինչ-որ մի օր ուխտ ենք անում Աստծո հետ: Հովիվը մեզ մկրտում է՝ մեր խոսքի համեմատ. մենք որոշում ենք ուխտի մեջ մտնել Աստծո հետ: Հիսուսն արդեն ապացուցել է մեզ Իր հավատարմությունը խաչի վրա, իսկ մեր հավատարմությունն ամենօրյա ապացուցման կարիք ունի՝ թե ինչքան ենք մենք հավատարիմ մեր ուխտին:

Մեզ համար կարևորագույնը Ուխտի պահպանումն է, եթե կա ուխտը, անգամ խնդիրները կլուծվեն, տկարությունները կանցնեն, ընկածները վեր կկենան… սակայն կարևոր է շատ, որ մեր ուխտը երբեք չդրժենք:

Ուխտ պահողները միշտ ունեն իրենց մեջ Աստծո Խոսքի զորությունը:

«Սիօնն են հարցնելու՝ երեսները դէպի այնտեղ, եկէք եւ Տիրոջը յարենք յաւիտենական անմոռաց ուխտով» (Երեմիա 50.5):

Մարգարեն ասում է՝ անմոռաց ու հավիտենական ուխտով: Ուխտը, պայմանավորվածությունը, պայմանագիրը երբևէ միակողմանի չի լինում:

Ի՞նչ է հավատարմությունը`առավոտ կանուխ նրան փնտրելն է, ժողովներին ներկա լինելն է, Նրա Խոսքը կարդալն ու սրտում պահելն է… Երբ մենք ամուսնակախ ուխտի մեջ ենք մտնում, խոստանում ենք լինել միմյանց կողքին նաև հիվանդության, դժվարության ու նեղության ժամանակ: Աստծո Ուխտին հավատարմությունը ևս չպետք է լինի ժամանակներից ու իրավիճակներից բխող: Խոսքը մեր սրտի վերաբերմունքն է Աստծուն և մեր Ուխտին: Եթե դու ծառայող ես, ինչպե՞ս ես ծառայում. ցավոք, հաճախ մենք ծառայությունը հարմարեցնում ենք մեր աշխատանքին ու զբաղվածությանը: Ես այդպես չեմ ընկալում: Ամեն բան պիտի հարմարեցնենք մեր գլխավոր Ուխտին և ոչ թե հակառակը: Պիտի հիշենք, որ մենք կանչված ենք`լինելու երկրպագու, Նրա՛ երկրպագուն:

Աստծո Ուխտը օգնում է մեզ տկարության մեջ զորանալուն, տգիտության մեջ Տերը կա իմաստություն: Աստծուն ծառայելը զարմանահրաշ մի բան է. դու չպետք ա նայեք քո կարողությանը, այլ Նրա կարողությանը, որովհետև զորություն, իմաստություն տվողը Նա է:

«Երբոր Աստուծուն ուխտ ես ուխտում, մի ուշացնիր նորան հատուցանելու. Որովհետեւ նա յիմարներին չէ հաճում. ինչ որ ուխտում ես կատարիր։» (Ժողովող 5.4-5):

«Եւ ես անցայ մօտովդ ու տեսայ քեզ, եւ ահա ժամանակդ սէրի ժամանակ էր, եւ ես տարածեցի իմ քղանցքը քեզ վերայ, եւ ծածկեցի քո մերկութիւնը, եւ քեզ համար երդում անելով քեզ հետ ուխտ արի, ասում է Տէր Եհովան, եւ դու իմը եղար։» (Եզեկիել 16.8):

Աստված ասում է՝ քեզ հետ ուխտ արեցի, և դու իմը եղար: Աստված իր ուխտն արեց, ու մենք իրենը դարձանք: Այդ ուխտի կապերը շատ ամուր են: Այդ կապերը կարող ենք քանդել միայն մենք ինքներս՝ խախտելով ու կտրելով այն: Իսկ եթե մենք ամուր ենք կանգնած մեր Ուխտի մեջ, հակառակորդը երբևէ ոչինչ չի կարող անել:

Աստծո կամքն է, որ մենք հավատարիմ լինենք Ուխտի մեջ: Գուցե քո միջոցով զորավոր գործեր, բժշկություններ, հրաշքներ չեն կատարվել, բայց դու ամուր ես կանգնած քո Ուխտի մեջ. սա հաճեցնում է Աստծուն, սա ամենակարևորն է մեր կյանքում:

Ուխտի մեջ մտած մարդը պիտի սկզբունքային լինի: Ես գիտեմ՝ ում եմ հավատացել, գիտեմ՝ ինչ պիտի անեմ, գիտեմ՝ ուր պիտի գնամ…

Եթե դու որոշել ես ծառայել բարձրյալ Աստծուն, դու պիտի սկզբունքային մարդ լինես:

«Խոսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի մարդ կամ մի կին ուխտաւոր ուխտ անէ իր անձը Եհովային ուխտելու համար, 3 Նա գինուց եւ ցքուց պիտի զգուշանայ. Գինու քացախ չխմէ, եւ բնաւ խաղողի օշարակ չխմէ, եւ խաղող կամ չամիչ չուտէ։ 4 Իր ուխտի բոլոր օրերը որթից եղած ոչ մի բան չուտէ, կուտերից մինչեւ կեղեւը։ 5Նորան ուխտի բոլոր օրերը՝ նորա գլխին ածելի չդպչէ. Մինչեւ իր անձը Եհովայի նուիրած օրերի վերջանալը սուրբ լինի. Իր գլխի մազերի վարսքը թող տայ որ աճէ։ 6 Իր անձը Եհովային նուիրած բոլոր օրերը՝ * մեռած մարմնի չմօտենայ. 7Իր հօր համար կամ մօր համար՝ իր եղբօր կամ իր քրոջ համար իրան պիտի չպղծէ նորանք մեռած ժամանակը, որովհետեւ իր Աստուծոյ ուխտը իր գլխի վերայ է։ » (Թվոց 6.2-7):

Գուցե սրանք հինուխտյան պատվերներ են, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել, որ ուխտավորը պիտի լինի սկզբունքային ու չգնա փոխզիջումների:

46 դիտում