Կիրակնօրյա ծառայություն. Մեզ տրված իշխանությունը. Սերգեյ Քալաշյան

36461897_1884723584917206_2230228924556640256_n

Հիսուս Քրիստոսը մեզ իշխանություն է տվել և այդ իշխանությունը մեր երկրի ղեկավարների իշխանությունից չէ: Մենք լինելով Աստծո ժողովուրդ պետք է զորավոր կերպով օգտագործենք մեզ տրված իշխանությունը:

«Եւ Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ։ Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց։ Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1.26-28):

Ամեն իշխանություն մեզ տրված է կյանքում, արդյո՞ք մենք կարողանում ենք այն օգտագործել, թե այն թաքցրել ենք մեր մեջ: Հիսուս Քրիստոսը երբ երկրի վրա էր իր աշակերտներին ուղարկում էր երկրի տարբեր կողմեր իշխանությամբ գործելու համար: Իշխանությունը մի պարգև է, որ մենք պետք է օգտագործենք ծառայելու համար այն ժողովորդին, որ Աստված մեզ տվել է: Հիսուսի նման խոնարհությամբ, իմաստությունով և շնորհքով պետք է գործածենք մեր իշխանությունը:

Հիսուսը իշխանություն է տալիս, ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ բոլորին: Մենք չենք օգտագործում իշխանությունը, քանի որ խոսքին մոտ չենք, խոսքը չենք կիրառում: Յուրաքանչյուրիս հետ Աստված ուզում է գործել:

Մեր ուշադրությունը այս օրերին ավելի կենտրոնացած է լուրերի և երկրի վիճակի վրա, քան իմանալու, թե Աստված ինչ է ուզում անել մեր կյանքերի հետ:

Աստված մեզ տալիս է իշխանություն ձրի կերպով, մեզ պարգև է տալիս և Աստված մեր միջոցով կարող է գործել: Հիսուսը մեղմ ձայնով ասում էր և մեռածը կենդանանում էր: Տիրոջից վերցնելով այդ իմաստությունը մենք էլ կարող ենք օգտագործել մեզ տրված իշխանությունը:

«Յովհաննէսն էլ պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկը տեսանք, որ քո անունովը դեւեր էր հանում, եւ արգիլեցինք նորան, որովհետեւ մեզ հետ չէ ման գալիս։ Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի արգիլեք նորան. որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է» (Ղուկաս 9.49):

Հիսուսի անունով մենք ամեն բան կարող ենք անել, որտեղ որ լինում ենք իմանանք, որ այդ իշխանությունը մենք ունենք Հիսուսի անունը հռչակելու, քանի որ ամեն բան կա նրա անվան մեջ, թե՛ խաղաղություն և թե՛ բժշկություն:

ՄԵզ տրված իշխանությունը եկեք ճշմարիտ կերպով օգտագործենք: Հիսուսը հրամայեց և ջրերը հանդարտվեցին, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ իշխանությամբ է անում Աստված: Նա այդ իշխանությունը տվել է նաև մեզ, պարզապես պետք է օգտագործենք այն:

Եթե դու մշտապես լինում ես Աստծո ներկայության մեջ, դու ամեն բան կարող ես անել: Երբ Պողոս առաքյալը ասաց այն խոսքերը, որ ամեն բան կարող է իրեն զորացնող Քրիստոսով, նա պարզապես չասաց այդ խոսքը, այլ փորձարկել էր այն:

«Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։ Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս» (Մաթևոս 7.28)

Քրիստոսին լսելով մենք կարող ենք մեծամեծ գործեր անել Հիսուս Քրիստոսով մենք ամեն  բան կարող ենք անել, Նրա տված իշխանությունը մենք պետք է ընդունենք հավատքով և կիրառենք մեր կյանքում:

38 դիտում