«ՀԵՍՈՒ» միսիոներական-առաջնորդկան դպրոցը սեպտեմբերից կբացի իր դռներն ուսանողների առջև

37575229_1886100868125121_5503459982290452480_o

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ «Հեսու» միսիոներական-առաջնորդական դպրոցն այս տարի՝ 2018 թ. աշնանը, կրկին կբացի իր դռներն ու կհյուրընկալի ուսանողների տարբեր քաղաքներից ու գյուղերից:

Եռամսյա դպրոցը կմեկնարկի սեպտեմբերի 17-ին: Դասերը՝ շաբաթական 5 օր, 9:00-15:30: Ուսման ընթացքում ուսանողները ապահովված կլինեն սննդով, իսկ մարզերից եկողները կարիքի դեպքում՝ նաև բնակության վայրով:

Դպրոցում ուսուցանում են հայաստանյան և արտասահմանյան ուսուցիչներ, ավետարանիչներ, հովիվներ:

Եթե Ձեր համայնքում ունեք համապատասխան թեկնածուներ, ովքեր

  • 17-45 տարեկան են,
  • Հանդիսանում են եկեղեցու անդամ,
  • Ունեն Աստծուն նվիրվելու և ծառայելու տեսիլք և ցանկություն,

ապա խնդրում ենք մինչև ս/թ օգոստոսի 25-ը հաստատել նրանց մասնակցությունը: ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է (ուսանողները, անհատները կամ եկեղեցիները ցանկության դեպքում կարող են աջակցել դպրոցին):

2007 թ-ից սկսած՝ դպրոցում սովորել են հարյուրավոր ուսանողներ ավելի քան 20 եկեղեցիներից, ովքեր բոլորն էլ կարող են փաստել, որ դպրոցի ուսումնառությունն իրենց կյանքում կարևոր տեղ է ունեցել: Մեր շատ շրջանավարտների ծառայության շնորհիվ հիմնվել են տասնյակ տնային խմբեր ու եկեղեցիներ, ունեցել ենք ավետարանիչներ ու միսիոներներ, ծառայողներ ու հովիվներ:

Այլ հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել Երևանի Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Վերնատուն» եկեղեցի կամ գրել դպրոցի ֆեյսբուքյան էջին:

100 դիտում