Կիրակնօրյա ծառայություն. հյուրեր Վերնատուն եկեղեցում

Sw

Առաջին պատգամաբերը «Լույս ազգերի համար» կազմակերպության նախագահն էր՝ Մագնուս Կարլսոնը:

Երբ որ մեզ հարցնում են՝ ո՞վ ես դու, մենք սկսում ենք թվարկել, թե մենք ինչով ենք զբաղվում՝ ես տնօրեն եմ, ես վաճառող եմ, ես բուժքույր եմ… Բայց արդյոք իրականում դու հենց դա՞ ես, թե՞ դա պարզապես քո զբաղվածությունն է: Գիտեք, մենք կանչված ենք գործողության մեջ լինելու համար, և շատ հեշտ է՝ այդ գործողությունը կապել մեր ինքնության հետ, բայց դա ճիշտ չէ:

Կիրակնօրյա ծառայություն. հյուրեր Վերնատուն եկեղեցումՈ՞վ եմ ես – ես կենդանի Աստծո սիրելի զավակն եմ: Դու պետք է վստահ լինես, որ Աստված սիրում է քեզ:

Ղուկաս 3. 21-22 – Եւ բոլոր ժողովրդի մկրտուելու ժամանակին եղաւ, որ երբոր Յիսուսն էլ մկրտուեցաւ՝ եւ աղօթք էր անում, երկինքը բացուեցաւ, Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսիլքով աղաւնու պէս իջաւ նորա վերայ. Եւ երկնքիցը ձայն եղաւ որ ասում էր. Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հաւանեցի։

Սա Հիսուսի համար պահ էր՝ մուտք գործելու ծառայության մեջ: Այստեղ երկու գերբնական բան է կատարվում. Սուրբ Հոգին իջնում է Հիսուսի վրա, և երկրորդը, որին երբեմն շատ ուշադրություն չենք դարձնում, երկնքից եկող ձայնն էր՝ «Սա է իմ սիրելի Որդին»: Հիսուսը դեռ ոչ մի քարոզ չէր քարոզել, ոչ մի բժշկություն չէր արել, նա դեռ չէր սկսել իր ծառայությունը, և այդ պահին, մինչ նա կմտներ ծառայության մեջ, Հայրը խոսում է Նրա հետ և ասում՝ «Ես սիրում եմ քեզ»:

Հովհաննես 5.19-21 – Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չ’տեսնէ Հօրն անելիս. Որովհետեւ ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում։ Որովհետեւ Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան ցոյց է տալիս նորան, որ ինքն անում է, եւ սորանցից էլ աւելի մեծ մեծ գործեր ցոյց կ’տայ նորան, որ դուք զարմանաք։ Որովհետեւ ինչպէս որ Հայրը մեռելներին յարուցանում է եւ կենդանի անում, այնպէս էլ Որդին, որոնց որ կամենում է, կենդանի է անում։

Որդին այնքա՜ն թաթախված է Հոր սիրո մեջ, դրա համար է նա ծառայում:

Հովհաննես 17.24 – Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն. Որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ. որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ։

Հիսուսը գիտեր հոր սերը: Նա վստահ էր, որ Աստված սիրում էր իրեն հավիտենությունից սկսած: Արդյոք դու գիտե՞ս, որ Աստված նույն կերպով սիրում է նաև քեզ:

Հիսուսը միայն մեր Տերը չէ, այլ նաև մեր օրինակն է: Նա ծառայության վերջում լվաց աշակերտների ոտքերը և ասաց աշակերտներին՝ «Ինչպես Հայրը ինձ սիրեց, այնպես էլ ես սիրեցի ձեզ: Իմ սիրո մեջ հաստատ կացեք…»:

Կիրակնօրյա ծառայություն. հյուրեր Վերնատուն եկեղեցումՅոնչոպինգ եկեղեցու ավագ հովիվ Մարկուս Արդենֆորսը խոսեց ժամանակի մասին.

Աստված այլ պատկերացում ու մոտեցում ունի իրավիճակներին: Երբեմն մեզ պետք է համբերատար լինել ու վստահել Աստծուն: Լսե՞լ եք Նոյի տապանի մասին պատմությունը: Իհարկե, դուք հպարտանում եք այդ պատմությունով: Գիտեք, Նոյը տապանը կառուցեց 100 տարի: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ կանեի ես, եթե լինեի Նոյի փոխարեն մեկ շաբաթ հետո, 10 տարի հետ, 75 տարի հետո… Մենք կարող ենք տեսնել Մովսեսին, ով 40 տարի անապատում էր: Դուք ունեք ձեր պատմությունը՝ Գրիգոր Լուսավորիչը, ով մնաց փոսի մեջ 13 տարի: Ես մտածում եմ երբեմն՝ արդյոք ես կկարողանայի՞ հավատարիմ մնալ Աստծուն… Ի՞նչ է լինում, երբ ժամանակն անցնում է: Արդյոք Աստված թուլանո՞ւմ, է, տկարանո՞ւմ է, ո՛չ, բայց մենք պիտի հասկանանք, թե մենք որ ժամանակում ենք ապրում և ինչ է ուզում Աստված մեզանից այդ ժամանակում:

Ժողովող 9.11 –  Դարձեալ տեսայ արեգակի տակին որ ընթացքը վազողներինը չէ. Եւ ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, եւ ոչ էլ հացը՝ իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը. Որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին։

Մենք պիտի իմանանք մեր ժամանակի ու մեր հերթի տարբերությունը: Դու գուցե գրանցված ես բժշկի մոտ 10:00-ին, դու այնտեղ ես լինում 9:55 ու արդեն պատրաստ ես մտնել նրա մոտ, բայց երբեմն պետք է սպասես քո հերթին, ու գուցե ստիպված լինես հենց այդտեղ սպասել, թեև քո ժամն արդեն հասել է: Միամտություն կլինի չսպասելն ու հեռանալը, որովհետև մենք չգիտենք, թե ինչ է անում բժիշկը ներսում:

Երբեմն մենք չենք կարողանում սպասել Աստծուն: Հաց թխելիս՝ նախապատրաստության ժամանակն ավելի երկար է տևում, քան հենց թխվելու պրոցեսը, ու եթե մենք լավ չնախապատրաստենք, արդյունքը չի գոհացնի մեզ: Կարևոր է նախապատրաստման ընթացքը, կարևոր է հավատարիմ լինել սպասման մեջ:

Հիսուսն աշակերտների հետ նավակի մեջ էր, երբ սկսվեց փոթորիկը: Աշակերտները վախեցան, սակայն Հիսուսն արթնացավ ու հանդարտեցրեց փոթորիկը: Ես չգիտեմ՝ քո կյանքում ինչ փոթորիկներ կարող են լինել, ինչ ալիքներ կարող են հարվածել քո նավակին, բայց ուզում եմ քաջալերել, քեզ՝ «Մի՛ վախեցիր», եթե Աստված քեզ ինչ-որ տեղ է տանում, ուրեմն՝ դու կհասնես այդտեղ:  Գուցե այսօր քո կյանքում իրոք փոթորիկներ կան՝ հիվանդության տեսքով, փոխհարաբերությունների տեսքով… Մի՛ վախեցիր, որովհետև դու Աստծո սիրելի զավակն ես: Նրա պահպանությունը քեզ վրա է: Հաստատ կացեք Նրա սիրո մեջ:

 

36 դիտում