Կիրակնօրյա ծառայություն. Մի՛ խստացրու քո սիրտը. Դին Թըրներ

44050128_499442120560745_7038602484973043712_n

Երեմիա 17. 7-8 – «Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կլինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց»։

Սա շատ քաջալերող խոսք է, սակայն Խոսքի շարունակությունը կարծես փոխվում է իր նրբերանգներով

Երեմիա 17.9-10 – «Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. Նորան ո՞վ կարող է հասկանալ: Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ»։

Ուզում եմ քեզ մի հարց տալ՝ Ո՞րն է քո սրտի մղումը, ո՞րն է քո մոտիվացիան, ինչո՞ւ ես անում այն, ինչ անում ես: Արտաքինից դու կարող ես շատ բաներ ասել, խոսել, սակայն իրականությունն այն է, ինչ կա քո սրտում: Այնքա՜ն կարևոր է, որ սիրտը ուղիղ լինի: Միայն չորս Ավետարաններում սրտի մասին գրված է շուրջ 40 անգամ: Ուզում եմ լրջորեն ինքներդ ձեզ նայել, որովհետև այն, ինչ ձեր սրտում է, այն էլ անելու եք և այն էլ լինելու եք: Քո սիրտը շատ կարևոր է:

Աստվածաշունչը մի քանի տեղ զգուշացնում է՝ չխստացնել մեր սիրտը: Արդյոք քո սիրտը խստացվա՞ծ է, փա՞կ է, թե՞ բաց: Սիրտը մեր կենտրոնն է: Իսկ ի՞նչ է միտքը. այն մեր ցանկությունների նստավայրն է, այն է, թե ինչ ենք մենք ուզում անել: Եթե քո սիրտը փակ է, Աստված չի կարողանա Իր փափագները դնել քո սրտում: Կարևոր չի, թե քո կյանքում ինչեր կլինեն. երբեք թույլ մի տուր, որ քո սիրտը խստանա: Աստված գործում և խոսում է մեզ հետ մեր սրտի միջոցով:

Այն, ինչ ուզում եմ ասել այս առավոտ, սա է՝ Ոչ մի դեպքում չփակես, չխստացնես քո սիրտը:

Առակաց 4. 20-23 – «Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին. Թող նորանք չգնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։ Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ * նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն։ Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը»։

 

 

64 դիտում