Կիրակնօրյա ծառայություն. Քրիստոսի զորությունը. Միշել Հեյմսոֆ

Mishel

Աստծո Խոսքի մեջ զորություն կա, Քրիստոսի արյան մեջ զորություն կա, սակայն պետք է դրանք ունենալ կյանքում, որպեսզի այդ զորությունը գործի: Մեր կյանքը պիտի լինի այնպիսին, որ շրջապատի մարդիկ տեսնեն այդ տարբերությունը, տեսնեն այդ զորությունը:

Արդյոք դու գիտե՞ս Աստծո զորության մասին: Այդ զորության մասին գիտի ամբողջ դիվական աշխարհն ու սարսափում են դրանից: Իսկ մե՞նք, մենք ապրո՞ւմ ենք Նրա զորությունը ամեն օր: Ժամանակն է, որ եկեղեցին ավելին իմանա Քրիստոսի ու Նրա զորության մասին:

Երբ աշակերտները տեսան Հիսուսին ջրի վրայով քայլելիս, նրանք սարսափեցին. նրանք չգիտեին Հիսուսի զորության մասին: Ի՞նչ եմ ես անում, երբ իմ նավակը փոփրիկների մեջ է, երբ վախենում եմ, արդյոք կարողանո՞մ եմ տեսնել այն Մեկին, ով գալիս է ինձ օգնելու:

Հեսու 2.9-11 – «Եւ ասեց այն մարդկանցը. Ես գիտեմ, որ Տէրը այս երկիրը ձեզ է տուել, եւ որ ձեր վախը մեր վերայ է ընկել, եւ որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալուել են. Որովհետեւ մենք լսեցինք, թէ ինչպէս Տէրը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր Եգիպտոսիցը դուրս եկած ժամանակը. նաեւ ինչ որ դուք արիք Ամօրհացիների երկու թագաւորներին՝ Սեհոնին եւ Ովգին, որ բնաջինջ արիք նորանց: Եւ մենք լսել ենք, եւ մեր սիրտերը հալուել են, եւ ձեր երեսիցը մեկ մարդում համարձակութիւն չէ մնացել. որովհետեւ ձեր Եհովայ Աստուածն Աստուած է վերեւումը՝ երկնքի մէջ,եվ ներքեւումը՝երկրիս վերայ»:

Ռախաբը քարոզում էր Աստծո մարդկանց ու ասում է, որ Տերը՝ ձեր Աստվածը, Նա Աստված է երկնքում ու երկրի վրա: Հակառակորդն արդեն պարտված է: Գողգոթայում՝ խաչի վրա, գործն ավարտվեց, և մեզ մնում է միայն հավատալ, պարզապես ներս մտնել, վերցնել Նրա խոստումները, հավատալ ու ապրել Նրա խոստումներով:

Շատ հեշտ է ապրել օճառի կողքին, հոտոտել, բայց ճշմարտությունն այն է, որ քանի դեռ այդ օճառը չես կիրառել, քեզնից հոտ կգա՝ անգամ եթե դու երգես այդ օճառի մասին ու բոլորին պատմես, միևնույնն է, դու պիտի գործածես այդ օճառը քո կյանքում: Հակառակորդը շատ լավ գիտի Քրիստոսի զորության մասին և նա ուզում է ամեն բան անել, որ դու սկսես  կասկածել:

Հակոբոս 1.6-8 – «Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։ Այն մարդը թող չկարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը»։

Երբ մեր կյանքում գալիս են խնդիրներ ու դժվարություններ, մենք միշտ փնտրում ենք լուծման բնական ճանապարհներ, բայց հիշեք, որ Աստված գործում է գերբնական կերպով: Արդյոք դու ճանաչո՞ւմ ես քո Աստծուն: Ժամանակն է, որ դու ճանաչես Նրան իր ողջ զորությունով: Զորություն կա Հիսուսի անվան մեջ, զորություն կա Հիսուսի արյան մեջ:

 

22 դիտում