Կիրակնօրյա ծառայություն. Արյուն. Հայկ Գրիգորյան

Հայկ

Հիսուս Քրիստոսն իր արյամբ տվել է մեզ համարձակություն՝ մոտենալու իրեն: Երբ Հիսուսը խոսեց իր արյան ու մարմնի մասին, շատերը գայթակղվեցին: Մինչև հիմա էլ մարդիկ գայթակղվում են, սակայն դա չի նշանակում, թե նրանք ճիշտ են: Որոշներս ասում ենք՝ շահենք դիմացինին, որ ինքն Աստծո սերը հասկանա, ու գնում են փոխզիջումների: Հիսուսից գայթակղվեցին, քեզնից ևս կգայթակղվեն: Կարևորը ճշմարտությունը պահելն է:

Եփեսացիս  2.12-14 – Որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, եւ հեռացած Իսրայէլի քաղաքակցութիւնիցը. եւ օտարացած խոստմունքի ուխտերիցը, յոյս չունէիք. եւ անաստուած էիք աշխարհքումս։ Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը։ Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջ տեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը.

Քրիստոսի եկեղեցին կենդանություն ունի, որովհետև նրա մեջ հոսում է Քրիստոսի արյունը: Քրիստոսի եկեղեցին կյանք ունի, և այդ կյանքը Նրա արյան մեջ է:

Արյունը մաքրում է ներսից, և դա չի երևում: Քրիստոսի արյունը ներեց մեր մեղքերը և շարունակում է մաքրել ճիշտ այնպես, ինչպես մեր օրգանիզմում արյունն է պտտվում ու մաքրում ամեն աղտեղությունից: Երբ այդ արյունը դադարում է շրջանառվել, մարդը մահանում է…

Հռոմեացիս 5.9 –  Ապա որքա՞ն աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը։

Ա Հովհ. 1.7-10 – Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ * նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։

Մեր հոգևոր կյանքը կարիք ունի Տիրոջ Խոսքի ու նրանով լցվելու, մենք կարիք ունենք գալ Նրա առաջ ու ասել՝ Տեր, ներիր ինձ: Տերը կմաքրի ինձ ու քեզ: Հաճախակի արի Աստծո առաջմ հաճախակի ասա, որ դու Նրա արյան գինն ես…

18 դիտում